Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Արման Անդրասյանի ծննդյան օրն է

Կիսվել

Այսօր՝ հուլիսի 11-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Արման Անդրասյանը կդառնար 24 տարեկան։

Արմանը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր։ Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ գյուղը, բացի Արմանից, ևս երկու զոհ ունեցավ սպաներ Արգիշտի Գաբոյանն ու Մոնթե Եղոյանը։ 

2015թվ. Արմանը անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում։ Ծառայության ժամանակ աչքի էր ընկել իր նվիրվածությամբ ու պատրաստակամությամբ, կոչումով սերժանտ էր, ջոկի հրամանատար։

2016թվ. ապրիլին հակառակորդը անցել էր լայնամասշտաբ ռազմական գործողությունների արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Մեխակավանի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների ժամանակ անհավասար մարտում Արմանը զոհվել է վիրավոր ընկերոջն օգնության հասնելու պահին։ 

Արման Անդրասյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» և ՀՀ նախագահի կողմից  «Արիության համար» մեդալներով: 

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Արման Անդրասյանի ծննդյան օրն է