Աջակցություն քաղաքացիներին

Կիսվել

Այս օրերին Արթիկ քաղաքի ՀՅԴ «Թաթուլ Կրպեյան» կոմիտեն հաճախ է ստանում հեռախոսազանգեր Արթիկից եւ նրա մեձակա համայնքների բնակիչներից, որոնց հետաքրքրում են 2020թ. փետրվարի 1-ին «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչների այցը Արթիկ քաղաք։

Տեղեկացնենք, որ հանդիպման նախաձեռնողը ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեն էր, որն այսուհետեւ էլ կկազմակերպի այդօրինակ հանդիպումներ, քանի որ ազգաբնակչության որոշակի շերտերի մոտ առկա են հարցեր, որոնք վերաբերվում են աշխատանքային իրավունքների ենթադրյալ խախտումներին,
սոցիալական նպաստներին, կենսաթոշակներին և այլ սոցիալական հարցերին, և քաղաքացիները կարիք ունեն տարբեր խնդիրների շուրջ  իրավական խորհրդատվության եւ չգիտեն ուր եւ ում դիմել։

Հանդիպումը  ցույց տվեց, որ այսօր քաղաքացին մեծապես ունի այսօրինակ աջակցության կարիք, ուստի ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեն անհրաժեշտության դեպքում կկազմակերպի աջակցություն՝ կապված քաղաքացիների  աշխատանքային իրավունքների պաշտպանության, սոցիալական նպաստների, կենսաթոշակների և այլ սոցիալական հարցերի հետ։

Ի դեպ, իրավաբանական խորհրդատվությունը եւ խորհրդատվությունն ընդհանրապես, ինչպես նաեւ փաստաբանական ծառայությունները կազմակերպվում են անվճար հիմունքներով։

Դիմեք մեզ՝ ք Արթիկ,Գարեգին Նժդեհի փողոց 1/4

Հեռ․ 094 95-15-00

 ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանին

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Աջակցություն քաղաքացիներին