Առաջին բարեգործությունը Արթիկում․ #nocovid19 #nocoronavirus

Կիսվել

Արթիկում գործող «Volume Group» ընկերութունը (տնօրեն՝ Արթուր Աստոյան)  
«Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ին, Արթիկի եւ Էջմիածնի համայնքապետարաններին, որպես օգնություն տրամադրել է պաշպանիչ դիմակներ։

Արթիկում տեղակայված «Volume Group» ընկերությունը արդեն երկրորդ շաբաթն է, ինչ սկսել է պաշտպանիչ դիմակների արտադրություն։ Պատճառն հասկանալի է․ կորոնավիրուսի վարակը ներթափանցեց նաեւ մեր երկրի սահմաններ, եւ վտանգը բնակչության համար դարձավ շոշափելի։

Օգնության առաջին խմբաքանակը՝ 1000 բժշկական դիմակ, նախ առաքվեց Էջմիածին քաղաք։ Այնուհետեւ պաշտպանիչ դիմակների որոշակի խմբաքանակ տրամադրվեց Արթիկի համայնքապետարանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար անհրաժեշտ գործողություների և բնակչության պաշտպանության կազմակերպման նպատակով ձեւավորված օպերատիվ շտաբին՝ ըստ հասցեականության դրանք բաժանելու համար։

Բժշկական դիմակների որոշ խմբաքանակ  էլ ուղարկվեց «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ին, որտեղ վարակի կանխարգելման անհրաժեշտությունը ամենաառաջնայիններից է։

Սոցիալական էջերում շարունակվում են արթիկցիների կողմից շնորհակալության եւ երախտագիտության խոսքեր ուղղվել «Volume Group» ընկերության կոլեկտիվին՝ հայրենասիրական այս ձեռնարկման համար:

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Առաջին բարեգործությունը Արթիկում․ #nocovid19 #nocoronavirus