Առաջին 20 միավորը Արթիկից․ Նանե Հայրապետյան

Կիսվել

Կորոնավիրուսային անսովոր պայմաններում ընթանում են բուհական այս տարվա ընդունելության քննությունները։ Եւ ինչպես միշտ՝ Արթիկը հպարտանում է իր խելացի եւ փայլուն շրջանավարտներով, որոնք հիացնում են նաեւ բուհական ընտրական հանձնաժողովներին։

Ֆեսբուքյան օգտատեր Նանե Հայրապետյանը երեկ իր էջում գրառում էր կատարել․ << Քննությունս հանձնեցի😂🎉։ 12 տարին քիչ չէ, 12 տարիները կյանքիս կարևոր տարիներն են, իսկ վերջին 3 տարիները՝ ամենակարևորները։
Նոր դպրոց, նոր օտար լեզու։ Էդ ամեն ինչը հեշտ չէր թվա, եթե ՈՒՍՈՒՑԻՉՍ չլիներ ընկեր Գալստյանը․․․
Իմ շաատտ սիրելի, ընկե’ր Գալստյան, շնորհակալ եմ Ձեզ այս 3 տարիների համար, շնորհակալ եմ այն ամուր գիտելիքների համար, որոնք ինձ ուղեկցելու են ամբողջ կյանքիս ընթացքում։ Դուք ինձ համար ոչ միայն գիտելիք տվող ուսուցիչ եք, այլ նաև կյանքի ուսուցիչ։ Խոստանում եմ միշտ արդարացնել Ձեր սպասելիքները, ինչ գնով էլ լինի։ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ աաննսաահման♥️>>

Ոչ միայն Արթիկի ավագ դրպոցի գերմաներեն լեզվի ուսուցիչ Սոս Գալստյանը եւ բոլոր ուսուցիչները, այլեւ Նանե Հայրապետյանին եւ նրա ծնողներին ճանաչողները եւ հիանում են Նանեի հաջողությամբ եւ շնորհավորում են նրան։ Այսպիսի 20 միավորներ այս կրթօջակից դեռ էլի կլինեն։

Շնորհավորում եմ նաեւ ես՝ իմ նախկին գործընկերուհի Հայկանուշ Կարախանյանին՝ իմ աչքի առաջ հասակ առած եւ գիրք ու գիտելիքի հետ անվերջ կռիվ տվող նրա զավակի՝ իմ սիրելի Նանեի առաջին լուրջ ձեռքբերման համար։ Այլ բան սպասելի չէր, եթե նա հանձներ քննություն բոլոր առարկաներից, այրդյունքը նունը կլիներ։

Մի տեսակ ամուր ես զգում հայրենիքիդ հողը ոտքերիդ տակ․ շարունակում ենք դառնալ գիտելիքահեն։ Նոր ձեռքբերումներ ենք մաղթում, բուհական ուսման ընթացքում եւ այդուհետեւ։ Թող իրականանան քո բոլոր երազանքները։

Նանեի հետ փոքրիկ հարվազրույց էր անցկացրել նաեւ<<Ցայգ>> ՀՌԸ աշխատակիցը, որը մեջբերում ենք՝

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Առաջին 20 միավորը Արթիկից․ Նանե Հայրապետյան