Արթիկը՝ «ելակի մայրաքաղաք»

Կիսվել

Մեր հայրենակցուհի Նոնա Միքայելյանը սովորում է  Երեւանի Պետական Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի առաջին կուրսում։ Առաջին անգամը չէ, որ նա լրագրողական նյութ է ուղարկում մեր կայքին։ Այս անգամ Նոնան պատրաստել է ուշագրավ հոդված Արթիկի ջերմոցների մասին։

Ասիական կոկոսի մանրաթելերի վրա, ռուսական մեղուների օգնությամբ, Արթիկում եվրոպական ելակ է աճում անկախ եղանակային պայմաններից:

Մոտ երկու տարի առաջ Greenfood ընկերությունը Շիրակի մարզի Արթիկ քաղաքը դարձրեց կարմիր էկզոտիկայի մշակման վայր` հիմնելով Ալբիոն տեսակի ելակի  մծակման համար նախատեսված ջերմոցներ: Սկզբում այնտեղ տեղակայեցին 3 հեկտար տարածությամբ ջերմոց: Հետագայում ընդլայնեցին ու դրա կողքին ավելացին ևս մեկը, բայց արդեն 6 հեկտար  տարածությամբ: Ելակի ջերմոցներ տեղակայելու նպատակով շատ վայրեր են ուսումնասիրվել, բայց կլիմայական լավ պայմանների շնորհիվ հենց Արթիկ քաղաքը դարձավ « ելակի մայրաքաղաք»:

Ջերմոցները առանձնանում են իրենց յուրահատուկ հիգիենայով: Ողջ հատակը պատված է սպիտակ ծածկույթով, աշխատողները կրում են հատուկ համազգեստներ (սպիտակ վերնաշապիկներ, տաբատներ ու գլուխները ծածկում են գլխաշորերով), որոնք ամեն աշխատանքային օրվա ավարտին մաքրվում են տանը, իսկ հողաթափերը  լուծույթով մշակվում են ու պահվում պահարաններում: Աշխատողները կրում են միանման համազգեստներ, իսկ կողմանակի անձինք ջերմոց մտնելու համար պետք է նախ թույլտվություն վերցնեն տնօրենից, հագնեն բախիլներ  ու հիգիենիկ խալաթ, ապա մուտք գործեն ջերմոց: Աշխատողները տարին երկու անգամ վեցամսյա բուժզննում են անցնում ու ունեն սանիտարական գրքույքներ: Ջերմոցում աշխատողներին առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով աշխատում են երկու բուժքույրեր:

Քանի որ ելակը չի համարվում ջերմասեր բույս, ջերմոցի ջերմաստիճանը միջինում լինում է 8-10 : Ելակի աճեցման գործընթացին մասնակցում են լավ մասնագիտացված աշխատողներ. սացիլները դնում են կոկոսի մանրաթելերի մեջ, սննդարար լուծույթը կաթոցիկների միջոցով տալիս են միջավայրին: Բելգիայից ու Ռուսաստանից բերված մեղուները ապահովում են բույսերի բնական պայքարը ու դրանք էապես տարբերվում են սովորական մեղուներից. հարմարեցված են ջերմոցային պայմաններին: Տարածքում աշխատում են 4 ագրոնոմ(գյուղատնտես), որոնք հետևում են բերքի մշակման գործընթացին: Բերքի հավաքմանը մասնակցում են 108 աշխատող, որոնք աշխատում են իրենց տրամադրված տնակնրում: Բերքը հավաքելուց հետո 45 հոգի զբաղվում են ելակի փաթեթավորմամբ:Փաթեթավորվում են հատուկ տարաներում, որոնց մեջ ելակն ավելի երկար է դիմակայում ու սպառողին է հասնում թարմ վիճակում: Ելակները կշռում են 270-280գրամ, որոնք էլ իրենց հերթին  լինում է երեք տեսակի` մանր, միջին, խոշոր:

Մշակման ժամանակ առաջացած թափոնները  բանվորների օգնությամբ լցվում են պարկերն ու աղբատար մեքենայի միջոցով հեռացվում տարածքից:

Աշխատանքը ութժամյա է`սկսվում է 9:00-ից, ավարտվում 17:00-ին, իսկ 12:00-13:00 ընդմիջման ժամ է:

Ալբիոն տեսակի ելակն արդեն արտահանվում է եվրոպական երկրներ ու եվրոպացի սպառողին նույպես ապացուցում, որ Հայաստանը իր ուրույն դերն ունի Երկրի տնտեսության զարգացման գործում:

Greenfood ընկերությանը մաղթում ենք նորանոր հաջողություններ ու ցանկանում գործունեության բարգավաճում:

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Արթիկը՝ «ելակի մայրաքաղաք»