Արման Եգանյան․ նա մնաց Այգեպարի երկնքում

Կիսվել

<<1994թ․ Ապրիլի 8-ին Տավուշի Այգեպար գյուղի բարձունքներից մեկի համար մղվող մարտերից մեկում զոհվեց արթիկցի (ծնունդով Հառիճ գյուղից) Արման Եգանյանը՝,իր կյանքի գնով պահելով բարձունքը, որն հետագայում անվանակոչվեց իր անունով>>,- այսպես է գրում ֆեսբուքյան իր դիմատետրում ստեղծսգործող, մեր հայրենակից Արգամ Ափրիկյանը` (Banastexcutyunner Argamic) մեջբերոլով երիտասարդ նահատակին նվիրված իր բանաստեղծություններից մեկը։

ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
«Արման Եգանյանի հիշատակին»

Ինչպես բազեն է երկնքում անպարտ,
Այնպես էլ սահման պահող հայորդին,
Աննկուն կամքո՛վ, որոշումն հաստա՛տ,
Երդմանն համաձա՛յն ու տված խոսքի՛ն:

Հրաժեշտ տալով աղջկան սիրած,
Վերջին աղոթքով Հառիճավանքում,
Իր բաժին խաչը ուսերին առած,
Զինվորագրվեց հայոց բանակում:

Ու սահման գնաց՝ որտեղ նենգաբար,
Հո՛ղմ ու կայծա՛կ էր տեղում թշնամին,
Արդեն մոտերքո՛ւմ գյուղի Այգեպար,
Կռիվն հասե՛լ էր վերջին բարձունքին:

Թնդո՛ւմ էր հողը, ժայթքո՛ւմ ալեկոծ,
Ոռնացող արկերն իր գիրկն առնելով,
Հո՛ւյս ներարկելով զինվորեն հայոց,
Դեպի հաղթանա՛կ առաջնորդելով:

Հաղթության գինը թա՛նկ է մշտապես,
Հաղթողն է փառքի դափնուն տիրանում,
Զինվորն իր հողը չի՛ տա հենց այնպես,
Հերոսներո՛վ է ազգը զորանում:

Եվ մարտում այդ թեժ ու հողմահառաչ,
Վայրիվերելով բազեներն հայոց,
Մինչև հաղթանակ գնացին առաջ,
Բարձունքն առհավետ դարձնելով ամրոց:

Ավա՜ղ, չտեսավ սևուկ պատանին,
Իր արյան գնով հաղթության համը,
Դեռ չբոլորած իր քսան տարին,
Կյանքը նվիրե՛ց արդարությանը:

Անունը ընծա թողեց բարձունքին,
Ու երկինք ճախրեց հոգով զորավոր,
Հավերժ հիշատա՛կ հերոս Արմանին,
Իր հոգո՛ւն անմահ, գործի՛ն փառավոր:
19 09 08թ.
Արգամ Ափրիկյան

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Արման Եգանյան․ նա մնաց Այգեպարի երկնքում