Արմեն Աջամօղլյանին հանդիսավորությամբ հանձնվեց դոցենտի դիպլոմը

Կիսվել

Տարեմուտին ուրախ լուր ունենք մեր հայրենակից Արմեն Աշոտի Աջամօղլյանից, ում մասին մեր կայքում արդեն գրել էինք, որ ՀՊՄՀ-ի Գիտական խորհրդի կողմից  շնորհվել է դոցենտի գիտական կոչում: Օրերս ԲՈԿ-ը (Բարձրագույն որակավորման կոմիտե)  ուղարկել էր նրա՝ դոցենտի դիպլոմը, որը   գիտական խորհրդի նիստի ժամանակ համալսարանի ռեկտորը հանձնեց նրան հանդիասավոր պայմաններում։

Այս առիթով մեր հայրենակցուհի Նոնա Միքայելյանը, ով սովորում է Երեւանի մանկավարժական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսում, հարցազրույց է վարել Արմեն Աշոտի Աջամօղլյանի հետ ։ Սա Նոնա Միքայելյանի առաջին լրագրողական աշխատանքն է մեր կայքում, որը սիրով տեղադրում ենք եւ հաջողություններ մաղթում նրան ուսման եւ մասնագիտական աշխատանքի մեջ։

-Պարոն Աջամօղլյան, մենք հայրենակիցներ ենք․ իսկ որտեղի ՞ ց եք արմատներով

Արմատներով ես Շիրակի մարզի Արթիկ քաղաքից եմ: Ծնվել, մեծացել եմ այնտեղ: Հաճախել եմ թիվ 7 ավագ(այն ժամանակ միջնակարգ) դպրոց: Կարելի է ասել կյանքիս կարևորագույն տարիները անցկացրել եմ Արթիկում: Փորձում եմ հաճախ ժամանակ գտնել ու այցելել իմ քաղաք, թեկուզ միայն շաբաթ-կիրակի օրերին: Ամառային արձակուրդներին եմ շատ լինում Արթիկում ու քաղաքում տեղի ունեցող միջոցառումերին ներկա լինելու  համար համարյա միշտ ժամանակ եմ գտնում: Այցելելով Արթիկ`հանգստություն եմ զգում: Դա այն հանգստությունն է, որ չեմ գտնում ոչ մի տեղ:

-Համարո՞ւմ եք Ձեզ հաջողակ մարդ:

Իհարկե, կարծում եմ մարդ իր կյանքի ընթացքում ինչ անում է, ինչի հասնում է արդեն իսկ իր հաջողությունն է: Ինձ թվում է`մարդը հաջողակ և երջանիկ լինելու համար պետք է միշտ լինի ազնիվ, ձգտի լավին ու բարուն:Ես երբեք չեմ ունեցել երազանքներ, միշտ ունեցել եմ նպատակներ ու կամ հասել եմ դրանց կամ ոչ: Ես կարծում եմ, որ եթե մարդ ինչ որ բանի ձգտում է, այն անկասկած իրականություն կդառնա: Անհաջողություններ բոլորի կյանքում ել լինում են, բայց որ թե պետք է խուսափել դրանցից, այլ ընդհակառակը` հաղթահարել դրանք:

Ինձ թվում է` դժվարությունները կոփում,  ստիպում են ավելի շատ աշխատել ու հասնել նպատակներին: Ինձ ընտանիքս է ոգեշնչում՝ լավ աշխատել ու հասնել հաջողությունների ու ես համարում եմ, որ իմ ամենամեծ ձեռքբերումը ընտանիքս է, քանի որ ամեն պարագայում կողքիս է` անկախ ամեն ինչից:

Մարդը ենբեմն-երբեմն ենթարկվում է իրավիճակային փոփոխությունների: Ինչպես երկիր մոլորակը, այնպես էլ մարդը գտնվում են զարգացման փուլում` կախված նրանից, թե ինչպես կազդի միջավայրը մարդու վրա:

(Իմ հարցին, թե արդյո՞ք զգում է ինչ-որ մեկի բացակայությունը, պարոն Աջամօղլյանը մի պահ լռեց, աչքերում քիչ առաջ տիրող փայլը վերացավ ու խոր հառաչանքով պատասխանեց, որ զգում է հոր ճնշող, բայց երբեմն նաև ուժ տվող բացակայությունը):

-Մասնագիտության դերը կարևորու ՞ մ եք մեր օրերում:

-Միանշանակ մասնագիտությունը շատ կարևոր է մեր օրերում: Այն մեծ դեր ունի մարդու կայացման գործում: Կոնկրետ մեր պարագայում, աշխարհագրությունը գիտություն է երկիր մոլորակի ու մեզ շրջապատող երևույթների մասին ու ես այն ասոցացնում եմ կյանքի հետ:

Ինձ համար մասնագիտության ընտրության գործը դժվար է եղել: Մեծացել եմ մանկավարժի ընտանքիում, հայրս նույնպես եղել է աշխարհագրության մասնագետ ու երկար տարիներ դասավանդել է ՀՊՄՀ-ում, եղել է նաև ամբիոնի վարիչ: Սկզբում ձգտում էի երկու ուղղության կա’մ տնտեսագիտական, կա’մ աշխարհագրության բնագավառներին: Որոշեցի շարունակել հորս գործն ու ընդունվեցի  ՀՊՄՀ-ի  աշխարհագրության բաժին:

Գիտական կոչում ստանալու համար կան հատուկ մշակված չափորոշիչներ ԿԳՆ, ԲՈԿ-ի կողմից սահմանված: Ու քանի որ պարոն Աջամօղլյանը համապատասխանում էր բոլոր չափանիշներին, Գիտական խորհրդի անդամները փակ քվեարկությամբ դոցենտի գիտական աստիճան շնորհեցին մեր հայրենակցին: Շնորհավորում ենք պարոն Աջամօղլյանին այս առիթով  ու ցանկանում նորանոր հաջողություններ:

Իսկ ամանորին ընդառաջ  նա որպես մեծ ցանկություն, մաղթեց, որ Արթիկում վերականգնվեն մշակութային կենտրոնները  ու վերականգնվեն կիսավեր եկեղեցիները:

Արմեն Աշոտի Աջամօղլյանի կենսագրությունը

Ծնվել է 29.08.1991թ.-ին Արթիկ քաղաքում: 1997-2007թթ. սովորել է Արթիկ քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցում: Դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո 2007թ.-ին ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժինը:

2011թ.-ին գերազանց առաջադիմությամբ համալսարանը ավարտելուց հետո շարունակել է կրթությունը նույն բաժնի մագիստրատուրայում: 2013թ.-ին մագիստրոսական կրթությունն ավարտելուց հետո ընդունվել է սոցիալ-տնտեսական աշխարհագրու­թյան և ԱԴՄ ամիբոնում ասպիրանտ:

 Օրինակելի առաջադիմության համար արժանացել է Ղ. Ալիշանի անվան կրթաթոշակի: Ուսումնական տարների ընթացքում եղել է կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի գիտխորհուրդի անդամ, ԲՈւՀ-ի ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհուրդի անդամ:   

2016թ.-ին պաշտպանել է ատենախոսություն և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան <<Դասավանդման և դաստիրակության մեթոդիկա>> (աշխարհագրություն) մասնագիտությամբ: 2019թ․ ստացել է դոցենտի գիտական կոչում։

Ունի տպագրված մեկ ուսումնամեթոդական ձեռնարկ և  23 գիտական հոդվածներ, տպագրության փուլում է գտնվում մեկ ուսումնական ձեռնարկ և 2 գիտական հոդվածներ, որոնք հիմնականում վերաբերվում են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներին, Երկրատեղեկատվական համակարգերին, դրանց օգտագործումն ոսումնական պրոցեսում, ռեկրեացիային ու զբոսաշրջությանը, քարտեզագրությանը և այլն: Մասնակցել է մի շարք միջազգային և հանրապետական գիտաժողովների ու սեմինարների և վերապատրաստումների, ստացել նաև հավաստագրեր:

2011-2017թթ. աշխատել է Երևան քաղաքապետարանի պատմության թանգարանում։ 2013-2016թթ աշխատել է Արթիկ քաղաքի թիվ 7ավագ դպրոցում՝ որպես աշխարհագրության ուսուցիչ, 2016թ.-ից աշխատում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության ամիբոնում` որպես դասախոս:

 2017թ.-ից աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունում:

Անդամակցում է  ,,Հայ աշխարհագետ,, գիտակրթական հասարակական կազմակերությանը և Շիրակ հայրենակցական միավորմանը:

ՀՀ զինված ուժերում չի ծառայել․ հաշվառված է պահեստազորում ՀՀ ԶՄ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի ե ենթակետի համաձայն (գիտությունների թեկնածու):

Ամուսնացած է, ունի որդի և աղջիկ:

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Արմեն Աջամօղլյանին հանդիսավորությամբ հանձնվեց դոցենտի դիպլոմը