Արթիկ է տեղափոխվել աղբի տեսակավորման արկղեր

Կիսվել

« Ապագա սերնդի զարգացում», «Էկո աղբ»ՀԿ-ների և «Ուրախ տնակ» երիտասարդական նախաձեռնող խմբի կողմից  նոյեմբերի 23-ին Արթիկ համայնքի Յուրի Գագարինի անվան զբոսայգում տեղի է ունեցել «Թուղթը աղբ չէ, պլաստիկը նույնպես» խորագրով բնապահպանական արշավ։

«Ապագա սերնդի զարգացում», «Էկո աղբ» ՀԿ-ների և «Ուրախ տնակ» երիտասարդական նախաձեռնող խմբի կողմից  նոյեմբերի 23-ին Արթիկ համայնքի Յուրի Գագարինի անվան զբոսայգում տեղի է ունեցել «Թուղթը աղբ չէ, պլաստիկը նույնպես» խորագրով բնապահպանական արշավ , որի շրջանակներում Արթիկ է տեղափոխվել աղբի տեսակավորման արկղեր։

Արկղերը տեղադրվելու են դպրոցներում, հիվանդանոցներում , մշակույթի տանը և համայնքապետարանում։ Եւ այսուհետ, ամեն ամիս, Արթիկում կիրականացվի տեսակավորված աղբի հավաք , որից գոյացած գումարով կվերականգնվեն համանուն այգին և կփոխարինվի լուսավորման համակարգը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր շահագրգիռ մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս գործում։ Մենք կփորձենք այս ամենն իրականացնել ՀՀ այլ քաղաքներում նույնպես։

Աղբյուրը՝ Ապագա սերնդի զարգացում ՀԿ/ Development of Future generation NGO

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Արթիկ է տեղափոխվել աղբի տեսակավորման արկղեր