Դիմում ենք Ձեզ՝ գյուղական գրադարանին գրքեր նվիրելու առաջարկով. ՀՅԴ Արթիկի Կոմիտե

Կիսվել

ՀՅԴ Արթիկի Կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» Կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկեց «Նվիրիր գիրք գյուղական գրադարանին» ծրագիրը, որի նպատակն է հնարավորինս ակտիվորեն նպաստել Արթիկի տարածաշրջանի գյուղական համայնքային գրադարանների գրքային հավաքածուներն անհրաժեշտ գրականությամբ համալրելու գործին:

Տեղեկատվական դարը փոխել է երեխաների վերաբերմունքը գրքի նկատմամբ։ Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել,որ երեխաները սկսել են ավելի քիչ ժամանակ տրամադրել ընթերցանությանը: Ստեղծված իրավիճակում երեխային ընթերցանությանը հաղորդակից դարձնելու հետ կապված խնդիրներն առաջին պլան են մղվում։ Այդ խնդիրների լուծման գործում կարևորագույն դեր են խաղում երեխաներին սպասարկող գրադարանները։

Ցավոք, գրադարանները բախվում են ժամանակակից որակյալ մանկական գրականության պակասի հետ։ Դա հատկապես վերաբերում գյուղական բնակավայրերի գրադարաններին, որտեղ նոր գրքերը գրեթե չեն հասնում։

Ծրագրի շրջանակներում հավաքված ողջ գրականությունը փոխանցվելու է գյուղական համայնքների դպրոցների գրադարաններին։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Դիմում ենք Ձեզ՝ գյուղական գրադարանին հետաքրքիր գրքեր նվիրելու առաջարկով։ Գրքերի ժանրերը կարող են տարբեր լինել. դասական, հեքիաթներ, երիտասարդների բարոյական եւ ռազմահայրենասիրական դաստիարակություն, պատմության եւ արվեստի գրքեր, ֆանտաստիկա, արկածներ։

Գրքերը կարող եք թողնել ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» Կոմիտեի գրասենյակում ՝ ք․Արթիկ ,Գարեգին Նժդեհի 1/4 հասցեով , ամեն օր, ժամը 11:00-ից -14:00-ը:

Հարգանքներով` ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտե

Աղբյուրը՝ http://www.yerkir.am/
 

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Դիմում ենք Ձեզ՝ գյուղական գրադարանին գրքեր նվիրելու առաջարկով. ՀՅԴ Արթիկի Կոմիտե