ԵՊԲՀ 20-ամյա շրջանավարտը դարձել է Եվրոպայի ամենաերիտասարդ բժիշկը

Կիսվել

ԵՊԲՀ շրջանավարտը` Եվրոպայի ամենաերիտասարդ բժիշկ: Կորյուն Վարդանյանը բժշկականն ավարտել է 20 տարեկանում:

Այս մասին yerkir.am/ կայքի անցկացրած հարցազրույցը առիթ է հանդիսացել, որ մեր համայնքից շատ օգտատերեր (մասնավորապես՝ Արթիկի թիվ 1 հիմնական եւ թիվ 3 ավագ դպրոցների մանկավարժներ ) այս օրերին ակտիվորեն արձագանքում են կայքի հարցազրույցին։ Նրանց գրառումներից կռահելի է՝ Կորյուն Վարդանյանը մեր հայրենակիցն է։

Դիմեցինք թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Մարիամ Միքայելյանին, ով հաճույքով պատմեց․
<< Կորյուն Վարդանյանը հիմնական կրթության տարիներին եղել է մեր դպրոցի սանը։ 2012թ մեր դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ղրիմում, այնուհետև ընդունվել բժշկական համալսարան։ Այս տարի փորձելու է ընդունվել արդինատուրա ։

Հայրը՝Ոուստամ Կորյունի Վարդանյանը ավարտել է Մոսկվայի ֆիզիկայի ինստիտուտը, աշխատել է Արթիկի ենթաքաշային կայանի տնօրեն։ Իմ դպրոցական տարիներին նա դասավանդել է Արթիկի վարժարանում ։ Մայրը՝Նունե Վարդանյանը, ավարտել է տնտեսագիտական համալսարան, եղբայրը՝ Արթուր Վարդանյանը ևս մեր դպրոցի լավագույն սաներից է եղել, ուսումնասիրել է ծրագրավորում, այժմ սովորում է Պլեխանովի անվան ինստիտուտում՝ տնտեսագիտաթյուն բաժնում, ավարտել է երկրորդ կուրսը>>։

Ինչ խոսք, հպարտանալիք է այս ամենը, ճիշտ այնպես, ինչպես մեր համայնքից մասնավորապես այս բուհ դիմած, սովորած եւ ավարտած յուրաքանչյուր հայրենակցի ձեռքբերումը։ Իսկ այդպիսիք շատ շատ են։ Պարզապես Կորյունի դեպքը բացառիկ է նրանով, որ նա բժշկական համալսարանն ավարտել է ընդամենը 20 տարեկանում եւ ճանաչվել Եվրոպայի ամենաերիտասարդ բժիշկ։

Մեջբերում ենք yerkir.am կայքի հարցազրույցը Կորյուն Վարդանյանի հետ։

<<Կորյուն Վարդանյանը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը 20 տարեկան հասակում՝ 2020 թվականի հունիսի 23-ին. նա համալսարան էր ընդունվել ընդամենը 14 տարեկանում։

Ղրիմի հանրապետությունում բարձր առաջադիմությամբ ավագ դպրոցը ավարտելուց հետո, նրա ընտանիքը որոշել է տեղափոխվել Հայաստան: Նա դիմել է ԵՊԲՀ և հանձնել «կենսաբանություն» և «քիմիա» առարկաների միասնական պետական քննություններ՝ վաստակելով հնարավոր առավելագույն 40 միավորից 37-ը:

Մասնագիտական ընտրության մասին խոսելիս՝ Կորյունը նշեց. «Ես միշտ ցանկացել եմ փոխել մարդկանց կյանքը, և բժիշկ դառնալը իմ երազանքը կատարելու առաջին քայլն է»։ 

Անդրադառնալով տարիքային տեսանկյունից ուսանողական կյանքի դժվարություններին՝ Վարդանյանն ասաց՝ ինքը որևէ խնդիր չի ունեցել ուսանողական կյանքին հարմարվելու հետ. «Ես ուսանողական կյանքին հարմարվելու հետ որևէ խնդիր չեմ ունեցել: Ես կասեի՝ սպորտի միջոցով ավելի հեշտ եմ հարմարվել ուսանողական կյանքին: Մի քանի տարի անց ես ուսման հետ մեկտեղ դարձա համալսարանի բասկետբոլի թիմի ավագ և 2019թ․-ի «տարվա լավագույն մարզիկ»»,- մանրամասնեց նա։ 

Այժմ նա կսկսի իր երկամյա ուսումը որպես նյարդավիրաբույժ Մոսկվայում:

«Ես արդեն տեղափոխվել եմ Մոսկվա և պատրաստվում եմ դիմել նյարդավիրաբուժության օրդինատուրա: Բայց ես դեռ որոշում չեմ կայացրել, թե որ համալսարանում կշարունակեմ ուսումս: Հավանաբար, դա պարզ կլինի օգոստոսին»,- հստակեցրեց նա ու հավելեց. «Ես ուզում եմ դառնալ աշխարհի ամենաերիտասարդ նյարդավիրաբույժը»։ 

Անդրադառնալով արդեն ժամանակահատվածի դժվարություններին՝ Կորյուն Վարդանյանն ընդգծեց՝ դժվարություններ չի ունեցել. «Իմ ընտանիքը, հարազատներն ու ընկերները միշտ այդ ընթացքում ինձ աջակցում էին, և ես շնորհակալ եմ նրանց աջակցության համար», – ամփոփեց նա։ 

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » ԵՊԲՀ 20-ամյա շրջանավարտը դարձել է Եվրոպայի ամենաերիտասարդ բժիշկը