Հայ բժիշկների մերօրյա ձեռքբերումը

Կիսվել

Օրերս շրջանառվում է ուշագրավ մի ինֆորմացիա այն մասին, որ Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ վիրահատություն։

« Ես դա գնահատում եմ որպես մեր ժամանակների հերոսություններից մեկը առողջապահության ոլորտում, եւ հպարտությամբ եմ նշում, որ այդ ձեռքբերման հեղինակ բժշկական թիմի մեջ է նաեւ եղբայրս՝ Արշակ Ափոյանը (Аршак Апоян (Arshak Apoyan)։

Երևանի քաղաքապետարանի «Նորք – Մարաշ» Բժշկական Կենտրոնում մասնագետները հաջողությամբ իրականացրին սրտի աորտալ փականի փակ ներանոթային վիրահատություն: Հայաստանում սա արդեն երկրորդ նման վիրահատությունն է։Աառաջին անգամ նման վիրահատությունը ևս կատարվել է «Նորք – Մարաշ» Բժշկական Կենտրոնում 2019 թվականի հոկտեմբեր ամսին:
Վիրահատությունը կատարել են Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության աշխատակազմի ենթակայության տակ գտնվող թիվ 1 կլինիկական ռենտգենաբանական ախտորոշիչ բաժանմունքի վիրաբույժների հետ, որոնց թվում էր նաև եղբայրս՝ Արշակ Ափոյանը։

«Նորք – Մարաշ» Բժշկական Կենտրոն🏥Սրտի աորտալ փականի փակ (ինվազիվ ) վիրահատություն #TAVI‼️👨🏻‍⚕️👩🏻‍⚕️#Նորք_մարաշ_բժշկական_կենտրոն #ալմամատեր #միշտառաջ #ինվազիվ_վիրահատություն #սրտի_կենտրոն_սրտով_կենտրոն #TAVI_Armenia #norkmarashmedicalcenter #invasivesurgery #tavi #nmmc #heartcenterwithheart #heartcenteryerevan #Armenia #yerevan

Posted by Nork Marash Medical Center (NMMC) on Friday, February 21, 2020

Առաջին անգամը չէ, որ Արթիկցի երիտասարդ մասնագետները լուրջ քայլեր են կատարում մասնագիտական ոլորտներում՝ հպարտություն պատճառելով ծննդավայրին։

Հաջողություններ նրանց բոլորին» ։


Դավիթ Ափոյան (Давид Апоян)
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Հայ բժիշկների մերօրյա ձեռքբերումը