Շնորհավորում ենք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Կիսվել

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՅԴ Արթիկի “Թաթուլ Կրպեյան” կոմիտեության անունից սրտանց շնորհավորում եմ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ամանորից մենք ակնկալում ենք առաջին հերթին դրական փոփոխություններ մեր երկրի, մեր և մեր հարազատների կյանքում:

 Ցանկանում եմ, որ 2020 թվականը հայ ժողովրդի համար նշանավորվի որպես հաջողությունների, ձեռքբերումների, բարեկեցության, խաղաղության տարի։

Թող գալիք 2020 թվականին իրականություն դառնան մեր բոլոր բարի ցանկություններն ու երազանքները։ Մաղթում եմ հայ ժաղովրդին անսասան հավատ ՝ մեր երկրի պայծառ ու լուսավոր ապագայի հանդեպ։ Բարություն եւ բարեկեցություն բոլորիս ընտանիքներին:

 Սիրելի՛ հայրենակիցներ կրկին շնորհավորում եմ ձեզ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հարգանքներով՝ ՀՅԴ Արթիկի “Թաթուլ Կրպեյան” կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյան

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Շնորհավորում ենք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ