ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈւՆԴԴ, ԶԻՆՎՈՐ

Կիսվել

Փետրվարի 29-ը Հայոց բանակում, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի զորամասում հայրենիքին իր սրբազան պարտքը կատարող, ծնունդով Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղից, շարքային ՏԱՐՈՆ ՍԵՎԱԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան օրն է ։

Այսօր, փետրվարի 29-ը, Հայոց բանակում, Տավուշի մարզի, սահմանամերձ Բերդի զորամասում, հայրենիքին իր սրբազան պարտքը կատարող,իմ լավ բարեկամ, ծնունդով Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղից, շարքային ՏԱՐՈՆ ՍԵՎԱԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան օրն է, լրանում է հոբելյանական 20-ամյակը։

Շնորհավորում ենք նրան, բարեմաղթանքներին միանում են ծնողները Սևակը, Շուշանիկը,հորեղբայրը Էմինը, եղբայրը Սեյրանը, որը պատվով ծառայեց ԼՂՀ Եղնիկների զորամասում, պապիկները Կամոն, Սեյրանը, տատիկները Հռիփսիկը, Անահիտը, մորեղբայրները Մնացականը, Տիգրանը բոլոր հարազատները Արմանը, Աղասին, մեր Քաջարի զինվորին մաղթում քաջառողջություն, երջանկություն, տոկունություն, խիզախություն, ամենակարևորը խաղաղ ծառայություն, բարի վերադարձ հայրենի տուն ։

Շարքային Տարոն Սարգսյանը, բարձր գնահատականներով սովորել և ավարտել է ծննդավայրի Հայրենյացի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Շիրակի պետական համալսարան, ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետ, 2-րդ կուրսից զորակոչվել է Հայոց բանակ։ Նա նաև Գյումրիի Ֆուտբոլի ակադեմիայում էր ընդունվել, շատ սիրում է խաղալ ֆուտբոլ, ընդգրկված է երիտասարդների հավաքականում։ Երազանքն է դառնալ անվանի ֆուտբոլիստ։ Տարոնը իր ծառայությունը անցկացրեց Էջմիածնի զորամասում, որպես սակրավոր, վերջերս տեղափոխվել է սահմանամերձ Տավուշի մարզի, Բերդի զորամաս, շարունակելու ծառայությունը։ Նրա ծառայության ավարտին մնացել է ընդամենը 120 օր։ Նա յուրահատուկ, շատ խորհրդանշական օր է ծնվել, քանի որ փետրվար ամիսը 4տարին մեկ է ունենում 29 օր։

Բարեխիղճ ծառայության համար, արժանացել է մի շարք պարգևների «Հայոց Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» շքանշանների, պատվոգրի, ծնողներին ուղարկել են շնորհակալ ական նամակ։Տարոնի մայրը, դասվար Շուշանիկ Սարգսյանը, ինձ հետ զրույցում նշեց. «Շնորհավորելով իմ թանկագին Զինվորին Տարոնին, մաղթում եմ, որ մեր բոլոր հայ զինվորները խաղաղ երկնքի տակ ծառայեն, բարով գնան հասնեն իրենց ծնողներին, երբեք պատերազմ չլինի»։ Շնորհավոր ծնունդդ, մեր խիզախ մարտիկ Տարոն, Հայրենյաց գյուղը, բոլոր հարազատներդ հպարտանում են քեզանով և անհամբեր սպասում քո վերադարձին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Արթիկ Նյուզ կայքի մշտական թղթակից ։

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈւՆԴԴ, ԶԻՆՎՈՐ