Շնորհավոր ծնունդդ, զինվոր

Կիսվել

 Հոկտեմբերի 29-ը Հայոց Բանակի Զինվոր Արզուման Արամի Հարությունյանի ծննդյան օրն է։ Արզումանի մայրը, տիկին Նարինեն, շնորհավորելով իր որդուն, մաղթում է՝ «Թող միշտ խաղաղություն լինի,կապույտ, անամպ երկինք ու բոլոր զինվորները խաղաղ ծառայություն տանեն եւ վերադառնան իրենց ծնողների ու ընտանիքի գիրկը»։

Ծննդյան տարեդարձի, հոբելյանական 20-ամյակի կապակցությամբ, սրտանց շնորհավորում ենք, ծնունդով Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղից, այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, սահմանամերձ «Մարտունի 2» զորամասում հայրենիքին իր սրբազան պարտքը կատարող, շարքային ԱՐԶՈւՄԱՆ ԱՐԱՄԻ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԻՆ։

 Շնորհավորանքին, բարեմաղթանքներին են միանում նաև Արզումանի ծնողները Արամը, Նարինեն, իրենից ավագ եղբայրը Արմանը, քույրերը Ալմարան, Ժենյան, հորեղբայրը Անանիկը իր ընտանիքով, հորաքույրները Աիդան, Ասյան, մտերիմ ընկերը Գևորգը, մյուս հարազատը Ալմաստը,  հարազատները՝ Ատոմը, Հասմիկը։ Մեր անվախ զինվորին մաղթում ենք քաջառողջություն, երջանկություն, տոկունություն, խիզախություն, եռանդ, հզոր կամքի ուժ, ամենակարևորը խաղաղ ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախ ։

Արզումանը, բարձր գնահատականներով ավարտել է ծննդավայրի Հայրենյացի միջնակարգ դպրոցը և միանգամից զորակոչվել Հայոց բանակ իր Սուրբ պարտքը կատարելու հանուն հայրենիքի։ Նա ծառայում է սահմանային գոտում, սահմանապահ զինվոր է։ Իմ հետ զրույցում, մայրը տիկին Նարինեն, մեծ հպարտությամբ, ակնածանքով նշեց, որ իր զինվոր որդին բարեխիղճ ծառայության, հրամանատարների հրամանները անվերապահորեն կատարելու,ծառայության ժամանակ ցուցաբերած խիզախության համար, վերադաս հրամանատարության կողմից, արժանացել է 3անգամ կարճատև արձակուրդի, ինչպես նաև շնորհակալագրի,պատվոգրի, «Քաջարի մարտիկ» եւ «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանների, ծնողներին ուղարկել են շնորհակալ ական նամակ։ Արզումանի երազանքն է, պատվով ծառայել հայրենիքին ու վերադառնալ հայրենի տուն, լինել հայրենիքին պիտանի մարդ։ Նա շատ բարի, կամեցող, բոլորին օգնության հասնող անձնավորություն է։

 Շարքային ԱՐԶՈւՄԱՆ Հարությունյանի ծառայության ավարտին մնացել են հաշված օրեր, ընդամենը 82 օր, հունվարի 19-ին կլրանա նրա ծառայության 2 տարին ու բարով կզորացրվի հայրենի օջախ։ Շնորհավոր ծնունդդ, մեր խիզախ ԱՐԶՈւՄԱՆ, քո ծննդավայրը, բոլոր հարազատներդ հպարտանում են քեզանով և անհամբեր, սրտի թրթիռով սպասում քո վերադարձին։

 ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 Արթիկ Նյուզ կայքի մշտական թղթակից

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Շնորհավոր ծնունդդ, զինվոր