Շուշիում կայացավ Ապրիլյանի հերոս Տիգրան Պողոսյանին նվիրված միջոցառում

Կիսվել

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում մանկավարժ Նարինե Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Տիգրան Մխիթարի Պողոսյանին։ Տիգրան Պողոսյանը ծնունդով  Շիրակի մարզի Արթիկ տարածաշրջանի Հոռոմ գյուղից էր։

Միջոցառման մասնակից երեխաները կրում էին վերնաշապիկներ՝ Արցախյան և Ապրիլյան պատերազմների հերոսների նկարներով։

Միջոցառումը բացելով՝ Նարինե Գրիգորյանը պատմեց, թե ինչպես է Տիգրանն ընկել մարտում ու նկատեց, որ այսօր մենք պետք է խոնարհվենք հերոսների մայրերի առաջ, ովքեր քաջեր են տվել հայրենիքին։

Դպրոցի աշակերտները հանդես եկան նաև հայրենասիրական երգ ու ասմունքով և ազգագրական պարով։ 

Տիգրան Մխիթարի Պողոսյանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 21-ին Շիրակի մարզի Արթիկ շրջանի գյուղ Հոռոմում, Մխիթար Պողոսյանի և Սիլվա Մանասյանի ընտանիքում։ 

1999 թվականին ընդունվել է Հոռոմի միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտել է 2009 թվականին:

2010 -2014 թվականները սովորել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։

2014 թվականից ծառայության է անցել ԼՂՀ Մարտակերտում։

2016 թվականի ապրիլի 2-ից պայքար է մղել ադրբեջանական բազմաքանակ գրոհայինների դեմ։ Արիաբար զոհվել է 2016 թվականի ապրիլի 25-ի գիշերը լույս 26-ին արկի բեկորի մահացու հարվածից՝ սեփական մարմնով փրկելով իր զինվորի կյանքը։

2014 թվականին, ինստիտուտի ավարտական տարում, պարգևատրվել է անվանական դաշույնով՝ ՀՀ նախագահի կողմից:

2016 թվականի մայիսի 28-ին Տիգրանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով:

2016 թվականի մարտի 27-ին Տիգրանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Արցախի «Արիության» պետական մեդալով:

Միջոցառմանը ներկա էր նաև Տիգրան Պողոսյանի մայրը՝ Սիլվա Մանասյանը, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, «Պարգևիր Ժպիտ» բարեգործական հիմնադրամի հիմնադիրներ՝ Արմենուհի—Արիանա Հովսեփյանը և Ալբերտ Հարությունյանը։ Միջոցառմանը մասնակցելու էին եկել նաև զինվորներ։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուրը՝ https://newspress.am/

  •  
Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Շուշիում կայացավ Ապրիլյանի հերոս Տիգրան Պողոսյանին նվիրված միջոցառում