Չինաստանում Արթիկի տուֆով հայկական եկեղեցի կկառուցվի

Կիսվել

Չինաստանի Մանջուրիա քաղաքի մոտ գտնվող Ջալայնոր շրջանի պետական թանգարանում պեմզաշենցի գործարար Սպարտակ Մանուկյանի նախաձեռնությամբ բացվել է հայկական տաղավար, որտեղ ցուցադրվում են հայկական ցուցանմուշներ, երաժշտական եւ գյուղատնտեսական գործիքներ։

Գործարար Սպարտակ Մանուկյանը ծնունդով Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն յամայնքից է։ Գործարար առնչությունները նրան տարել են Չինաստան, որտեղ նա 10 տարի առաջ հանդիպեց իր կյանքի ընկերուհուն՝ չինուհի Խան Լիինին, ամուսնացավ, այժմ դուստր ունեն՝ Հայաստանը։

Սպարտակ Մանուկյանը թանգարանում ցուցադրության համար իր ծննդավայրից՝ Պեմզաշենից Չինաստան է բերել նաեւ իր հայրական տան Ավետաարանը՝ տպագրված Վենետիկում։Նրա նպատակն է՝ այս երկրում նույնպես ճանաչելի դարձնել Հայաստանն ու հայ ազգը։

Հայկական տաղավարի բացմանը մասնակցել են Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Ռուսաստանի Չիտա քաղաքի հայ համայնքի ղեկավարն ու համայնքի ներկայացուցիչները, Չինաստանի մի քանի թանգարանների տնօրեններ: Հնչել է հայկական երաժշտությունը, ներկայացվել ազգային պարը:

Իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հողահատկացման համար, որտեղ կկառուցվի հայկական եկեղեցի։ Եկեղեցին կկառուցվի Արթիկի վարդագույն տուֆով։

Աղբյուրը՝ yerkirmedia.am

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Չինաստանում Արթիկի տուֆով հայկական եկեղեցի կկառուցվի