Պարտավորեցնող պարգեւներ

Կիսվել

”Զինվոր”համակարգող խորհրդի նախագահ տիկին Մարգարիտա Խաչատրյանը պարգևատրեց “Զինվոր հայրենաց” մեդալով նախկին զինվոր, այժմ պայմանագրային զինծառայող Արթուր Համբարձումյանին։

Իհարկե սա Արթուրի առաջին պարգեւը չէ զիվորական ծառայության ընթացքում։ Նրա զինորական կյանքի, կոչումի եւ նվիրվածության մասին բազմիցս ենք գրել։ Մեր երիտասարդ հայրենակիցը մեր՝ ավելի քան հպարտությունն է։ Նա լավագույն օրինակն է՝ հայրենիքին նվիրվածության, իր բազի ուժը՝ հայրենիքի պաշտպանությանը նվիրողների եւ ձուլողների։

Կոչումները եւ պարգեւները Արթուրի նպատակը չեն եղել երբեք։ Ուղղակի նա չի կարող չլինել հայրենիքի պաշտպանության սուրբ գործում․ դա նրա էությունն է, երդումը, արյան թելադրանքը։

Շնորհավորում ենք Արթուր Համբարձումյանին՝ նոր պարգեւի համար, վստահ՝ որ դա նոր մղում է՝ նոր հաջողությունների եւ նոր պարգեւների համար՝ թշնամու դեմ տարած հաղթանակը կռելու եւ պահպանելու դժվարին ճանապարհին։

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Պարտավորեցնող պարգեւներ