Սովորել և սովորեցնել ՝ սա մանկավարժի կոչումն է ու առաքելությունը

Կիսվել

«Ինտերակտիվ կրթության զարգացում» կրթական հիմնադրամի կազմակերպած  «Առցանց վերապատրաստումներ Moodle 2 –ի»  ամփոփման արդյունքներով Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Մարիամ Միքայելյանը արժանացել է հավաստագրի։

«Ամփոփվեցին «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամի կողմից իրականացվող «Moodle» համակարգի  երկրորդ փուլի դասընթացները,որոնց արդյունքում ձեռք բերված արդիական չափանիշներին համապատասխան գիտելիքներն ու կարողությունները կիրառության մեջ կդառնան մանկավարժական պահանջարկային հմտություններ՝ հնարավորություն տալով բազմաթիվ վերապատրաստված և ուսումնական ռեսուրսներ պատրաստած մանկավարժական աշխատակիցներին հետայսու հեռավար ուսուցում իրականացնել ՝ ավելի գրագետ , մատչելի և կառավարելի մեխանիզմներ կիրառելով »,-գրված է կայքում։

Ինտերակտիվ կրթության զարգացման հիմնադրամի կողմից հավաստագրի է արժանացել նաեւ Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Մարիամ Միքայելյանը ՝ « Moodle» համակարգը որպես հեռավար ուսուցման համապիտանի հարթակ» թեմայով դասընթացին  մասնակցելու եւ հանրակրթական առարկայական դասընթացը պետական չափորոշիչներին համապատասխան պատրաստելու համար։

Շնորհակալություն հայտնելով մասնակից բոլոր մանկավարժներին՝ արդյունավետ համագործակցության համար, կայքը մեջբերել է Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը․

 «Մարդու արժեքը որոշվում է նրանով, թե ինչ է նա տալիս, այլ ոչ թե նրանով, ինչի է նա ունակ հասնելու: Փորձեք լինել ոչ թե հաջողակ, այլ արժեքավոր մարդ: Ձեր կյանքի ամենամեծ նպատակը պետք է ծառայի ոչ միայն ձեզ: Եթե նայեք աշխարհի ամենահայտնի մարդկանց, կտեսնեք, որ նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ բան է տվել այս աշխարհին: Պետք է տաք, որպեսզի հնարավորություն ունենաք վերցնել խոսքերը»։

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » Սովորել և սովորեցնել ՝ սա մանկավարժի կոչումն է ու առաքելությունը