ՔՊ կուսակցության Արթիկի կառույցն հորդորում է միանալ նախաձեռնությանը

Կիսվել

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արթիկի կառույցն իրազեկում է․

Հարգելի հայրենակիցներ
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Արթիկի տարածաշրջանում սկսում ենք հիգիենայի պարագաների (օճառ, անձեռոցիկներ, ռետինե ձեռնոցներ, բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր) և չոր սննդամթերքների (մակարոնեղեն, ընդեղեն և այլն) հավաքագրման նախաձեռնություն, որոնք կտրամադրվեն տարածաշրջանի սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին։

Բոլոր բարի կամքի տեր մարդկանց խնդրում և հորդորում ենք միանալ նախաձեռնությանը։ Նշված ապրանքների տրամադրման համար կարող եք այցելել ք. Արթիկ, Անկախության 36 հասցեում գործող ԱՅՈ֊ի շտաբ։

Հարցերի և առաջարկների դեպքում կարող եք զանգահարել 077 92 72 72 Էդգար Կոստանյանին։ Ինչպես նաև բոլորին խնդրում ենք հնարավորինս տրամադրել տեղեկատվություն Արթիկի տարածաշրջանի բազմազավակ և անապահով ընտանիքների վերաբերյալ։
Կանխավ, շնորհակալություն։

Քաղաքացիական պայմանագիր-Արթիկ


Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » ՔՊ կուսակցության Արթիկի կառույցն հորդորում է միանալ նախաձեռնությանը