ՔՊ-ի Արթիկի գրասենյակը հորդորում է միանալ նախաձեռնությանը

Կիսվել


Հարգելի Արթիկցիներ և հարակից գյուղերի բնակիչներ

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՔՊ-ի Արթիկի գրասենյակը Արթիկի տարածաշրջանում սկսում է հիգիենայի պարագաների (օճառ, անձեռոցիկներ, ռետինե ձեռնոցներ, բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր) և չոր սննդամթերքների (մակարոնեղեն, ընդեղեն և այլն) հավաքագրման նախաձեռնություն, որոնք կտրամադրվեն տարածաշրջանի սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին։

Բոլոր բարի կամքի տեր մարդկանց խնդրում և հորդորում ենք միանալ նախաձեռնությանը։ Նշված ապրանքների տրամադրման համար կարող եք այցելել ք. Արթիկ, Անկախության 36 հասցեում գործող ԱՅՈ֊ի շտաբ։

Հարցերի և առաջարկների դեպքում կարող եք զանգահարել 077 92 72 72 Էդգար Կոստանյանին։ Ինչպես նաև բոլորին խնդրում ենք հնարավորինս տրամադրել տեղեկատվություն Արթիկի տարածաշրջանի բազմազավակ և անապահով ընտանիքների վերաբերյալ։ Կանխավ, շնորհակալություն։

Դիմել նաեւ՝
https://www.facebook.com/profile.php?id=100012760623555
https://www.facebook.com/groups/269143560518616/

ՔՊ-ի Արթիկի գրասենյակ

Կիսվել
Գլխավոր » Հասարակություն » ՔՊ-ի Արթիկի գրասենյակը հորդորում է միանալ նախաձեռնությանը