Գլխավոր » Մեր մասին

Մեր մասին

ArtikNews

Մեր սիրելի ոստանի՝ Արթիկի միջազգային բրենդը վարդագույն տուֆն է: Սակայն կա ավելի կարեւոր բրենդ, որ ոչ պակաս ճանաչում է բերում նրան։ Դա նրա զավակներն են՝ մտավորական ու ստեղծագործող, աշխատավոր ու արհեստավոր, որոնցից շատերը արտերկրում են, օտարության մեջ։

Նրանց կարոտն առ ծննդավայրը երբեք չի խամրում։ ArtikNews.com կայքի նպատակն է իր զավակների համախմբումը մի ընդհանուր միջավայրում, միմյանց տեղեկություններ հաղորդելը, տրամադրություններով կիսվելը։