Այսօր գերեվարված Գևորգ Սուջյանի ծննդյան օրն է

Կիսվել

Այսօր գերեվարված Գևորգ Սուջյանի ծննդյան օրն է

Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու ընկերը հրադադարից հետո գերեվարվել են ադրբեջանցիների կողմից։ Սուջյանի մտերիմներն ու ընկերները սոցիալական ցանցում ահանզագել էին, որ հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 11-ին նա մեկնել է Արցախ։

Մի քանի օր նրանից տեղեկություն չի եղել, և ահա երեկ ադրբեջանական կողմից հրապարակած տեսանյութում մտերիմները ճանաչել են նաև Սուջյանին ու նրա ընկերոջը՝ Դավիթին։ Գևորգ Սուջյանը և Դավիթ Դավթյանը՝ վերջին անգամ եղել են Լաչինում։

Նրանք գերեվարվել են նոյեմբերի 11-ին՝ Բերձոր-Շուշի ճանապարհին։ Սուջյանն ու ընկերը Արցախ էին մեկնել՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Գևորգ Սուջյանը պատերազմի օրերին ընկերների հետ միասին օգնություն էր տեղափոխում Արցախ։

Նշենք, որ Գևորգ Սուջյանը, ով հայտնի բլոգեր է, պատերազմի ընթացքում այցելել էր Ջերմաջուր (Քարվաճառ) և տեսանյութ նկարահանել։ Տեսանյութում վիրավորել էր Մեհրիբան Ալիևային, ադրբեջանական ազգին և հայտարարել, որ շուտով Բաքվում կլինի։ Այժմ ադրբեջանական կողմը պատրաստվում է նրա նկատմամբ իրավական գործընթաց սկսել։

Աղբյուրը՝ https://haylur.net/

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Հասարակություն » Այսօր գերեվարված Գևորգ Սուջյանի ծննդյան օրն է