Աստղագիտության հեռավար դասերը Նորկյանքի դպրոցում

Կիսվել

Կորոնավիրուսի պարտադրանքով դպրոցներ ներմուծված հեռավար ուսուցման դասերը՝ ըստ դրանք ացկացնողների եւ կազմակերպողների, տարբեր դրսեւորումներ եւ արդյունավետություն են ունենում։ Որոշ կրթօջախներում դրանք դրսեւորվում են միջին մակարդակով, որոշ կրթօջախներում ունենում են ցածր արդյունավետություն, բայց կան կրթօջախներ, որոնք գերազանցում են արդյունավետության սպասված մակարդակը։ Այդպիսին է հեռավար ուսուցման ընթացքը Շիրակի մարզի Նորկյանք համայնքի դպրոցում։

Դպրոցի աշակերտների եւ մանկավարժների համար, արդեն տարիներ շարունակ, հաղթահարելի էր համակարգիչներին տիրապետման եւ համացանցից օգտվելու հմտությունները, ինչի շնորհիվ բարձրանում էր դասապրոցեսների արդյունավետությունը, առավել լայն էր բացվում աշխարհին նայելու մտավոր զարգացման պատուհանները։ Դա էր նաեւ պատճառը, որ հեռավար ուսուցման ձեւը առանձնակի դժվարությունների չհանգեցրեց ո՛չ մանկավարժներին,առավել եւս՝ ո՛չ աշակերտներին։

Նորկյանքի դպրոցում անցկացվող «Ժամանակի թաքցրած գաղտնիքները» խորագրով աստղագիտության դասերի շարքը անկրկնելի տպավորիչ են նաեւ ավագներիս համար։

Առարկան դասավանդում է դպրոցի տնօրեն Զավեն Պետրոսյանը՝ մարդ-մանկավարժ, ում աշխատանքը արժանիորեն գնակատվել է ոչ միայն դպրոցի մանկավարժական եւ աշակերտական հանրույթների, համայնքի ղեկավարության եւ ծնողների կողմից, այլեւ հանրակրթության՝ մարզային եւ հանրապետական կառույցների կողմից։

Մեզ պատուհասած այս օրերին, կորոնավիրուսային համաճարակի ընթացքում, դպրոցը չթերացավ ոչ մի առարկայի դասապրոցեսի կազմակերպման դեպքում։ Առավել տպավորիչ է աստղագիտության դասաժամերը, որոնց սիրով մասնակից են դառնում համացանցում այս դասաժամերին հանդիպողները։

Դասեերը, որոնք մի ամբողջ շարք են կազմում, տեղադրված են դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհու ֆեսբուքյան էջում։ Ահա դրանցից մեկ-երկուսը՝

Աստղագիտության դաս. <<Ժամանակի թաքցրած գաղտնիքները>>(բարձր դասարանցիների և ուսանողների համար)Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոցԶավեն Պետրոսյան, 13-րդ մաս

Posted by Zaruhi Petrosyan on Monday, April 27, 2020

Աստղագիտության դաս. <<Ժամանակի թաքցրած գաղտնիքները>>(բարձր դասարանցիների և ուսանողների համար)Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոցԶավեն Պետրոսյան, 14-րդ մաս

Posted by Zaruhi Petrosyan on Saturday, May 2, 2020

Աստղագիտության դաս. <<Ժամանակի թաքցրած գաղտնիքները>>(բարձր դասարանցիների և ուսանողների համար)Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոցԶավեն Պետրոսյան, 7-րդ մաս

Posted by Zaruhi Petrosyan on Monday, March 30, 2020

Հեռավար ուղղվում են հարցեր ուսուցչին, որոնց նա տալիս է պատասխաններ, ինչպես՝

1. Հարց-Մոլորակներն ազդու՞մ են Երկրի կլիմայի վրա:
Պատասխան-Թերևս: Հսկա մոլորակներ Յուպիտերը և Սատուրնը իրենց ձգողականությամբ տեղաշարժում են Երկրի պտտման առանցքը: Դրա հետևանքով փոխվում է Երկրի այս կամ այն տեղամասին բաժին հասնող արեգակնային ճառագայթման հոսքի ինտենսիվությունը: Ենթադրում են, որ այդ ազդեցությունները, օրինակ, սառցապատումներ են առաջ բերում (խոսքը հազարավոր տարիների պարբերականության մասին է):
2. Հարց-Ո՞րն է Երկրից ամենահեռու տիեզերական օբյեկտը, որ կարելի է տեսնել անզեն աչքով:
Պատասխան- Անդրոմեդայի պարուրաձև միգամածությունը, մեզնից այն հեռու է 2,2 մլն լուսատարի:
3. Հարց-Ինչքա՞ն է Արեգակի կենտրոնի ջերմաստիճանը:
Պատասխան-15,6 միլիոն աստիճան:
4. Հարց-Որտե՞ղ է մեր Գալակտիկայի ամենացուրտ վայրը:
Պատասխան-Բումերանգի միգամածությունում, որտեղ ջերմաստիճանը -272 է՝ ըստ Ցելսիուսի :
5. Հարց-Ո՞ր մոլորակի վրա են ամենապայծառ բևեռափայլերը:
Պատասխան-Յուպիտերի վրա: Այդ մոլորակը շատ ցուցանիշներով է մասշտաբային. ամենամեծն է Արեգակնային համակարգում, նրա Հանիմեդ արբանյակը արբանյակների մեջն է ամենամեծը, որը նաև վերջիններիս մեջ միակ զգալի մագնիսական դաշտ ունեցողն է: Յուպիտերի վրա է ամենահզոր պտտական հողմը՝ Մեծ Կարմիր Բիծը և այլն: Հետաքրքիր է, որ Յուպիտերի վրա են ամենակարճ օրերը. նա իր առանցի շուրջը պտտվում է 10 ժամից էլ արագ:

Չթաքցնելով հիացմունքս Նորկյանքի դպրոցում հեռավար ձեւով ուսումնական պրոցեսը գրագետ եւ բարձր որակով կազմակերպելու տնօրեն Զավեն Պետրոսյանի մասնագիտական կարողությունների առիթով, հավելեմ միայն, որ յուրաքանչյուր անգամ այս կրթօջախի մասին ես բարձրաձայնել եմ իմ գերազանցող տպավորությունները։

Ա,Նահապետյան

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Աստղագիտության հեռավար դասերը Նորկյանքի դպրոցում