Արթիկ քաղաքի Ղուկասյան փողոցը շուտափույթ բարեկարգման կարիք ունի

Կիսվել

ԵՊՀ ժութնալիստիկայի ֆակուլըեըի ավարտական կուրսի ուսանողուհի, մեր համաքաղաքացի Թամարա Ավագյանը դժգոհություն է հայտնում՝ Արթիկ քաղաքի Ղուկասյան փողոցը շուտափույթ բարեկարգման կարիք ունի։

Իր հոդվածում Թամարան գրում է․ <<Խորհրդային միության ժամանակներից ի վեր, այս փողոցը երբևէ չի վերանորոգվել։ Բնակիչները շատ անգամներ են դիմել քաղաքապետարան, սակայն ոչ ոք չի զբաղվել խնդրի լուծմամբ։

Բնակիչները իրենց բողոքն ու դժգոհությունն են հայտնում, այլևս հնարավոր չէ ապրել նման պայմաններում, քաղաքապետարանը պետք է շուտափույթ կերպով լուծում տա ստեղծված իրավիճակին։ Մեքենաների համար երթևեկելը գրեթե անհնար է, իսկ քայլելու համար պետք է տիրապետել ժայռամագլցման հնարքներին։

Անձրևների ժամանակ անձրևաջուրը հեղեղի նման մաքրում տանում է փողոցի հողային և քարային զանգվածը, ժամանակի ընթացքում այնքան մեծ փոսեր են առաջացել, որոնք անհնարին են դարձնում մեքենաների տեղաշարժը։

 Տաքսիների վարորդները հրաժարվում են մտնել փողոց, պատճառաբանելով որ մեքենան կվնասվի։ Անձրևաջրերից լվացվող հողի ու մեծ քարերի զանգվածը ամբողջությամբ լցվում է կենտրոնական փողոց, որն էլ կարող է ավտովթարների պատճառ դառնալ։

Արթիկ քաղաքի բոլոր եկող ու գնացող քաղաքապետները խոստացել են ընդառաջ գնալ բնակիչների պահանջներին և փողոցը բարեկարգել, սակայն ինչպես տեսնում ենք մինչև հիմա ոչ մի աշխատանք չի տարվել այդ ուղղությամբ։

 Այսպիսով ցանկանում ենք պատգամ մարմինների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա։ Փողոցում ծայրից ծայր բնակելի տներ են, այստեղ ապրում են և՛ ծեր մարդիկ և՛ երեխաներ, առավել ևս նրանց համար դժվար է այս փողոցով քայլելը, երեխաների համար խաղալու տարածք ուղղակի գոյություն չունի։ Իսկ մեքենաների մուտք ու ելքը ամեն անգամ նոր խնդիր պատճառ է դառնում։

Ցանկանում ենք դիմել Արթիկ քաղաքի քաղաքապետարանին, մասնավորապես քաղաքապետ պարոն Վարագյանին, այս խնդիրը դիտարկելու և շուտափույթ լուծում տալու համար>>։

Թամարան լուսանկարների հետ մեզ է տրամադրել նաեւ տեսագրություն նշված փողոցից։ Սեղմել այստեղ՝

https://www.facebook.com/tamara.ayan.7/videos/944496819308572/

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Արթիկ քաղաքի Ղուկասյան փողոցը շուտափույթ բարեկարգման կարիք ունի