Գյուղացիները մնացել են իրենց վարկերի հետ մենակ

Կիսվել

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը այսօր ԱԺ նիստի ժամանակ խոսեց Շիրակի մարզի գյուղական ազգաբնակչության՝ դժվար իրավիճակում հայտնվելու մասին։

Տարին ավարտվում է, եկել է գյուղատնտեսական վարկերը փակելու ժամանակը, սակայն գյուղացին անօգնական եւ անելանելի վիճակում է։Նրանցից շատերը չեն կարողանում փակել այդ վարկերը։

Չեն արվում քայլեր՝ նրան այս վիճակից դուրս բերելու, ոգեւորելու համար, որպեսզի գյուղացին շահագրգռվածություն ցուցաբերի հաջորդ տարվա գյուղատնտեսական աշխատանքները նոր ոգեւորությամբ սկսելու համար։ համար։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Գյուղացիները մնացել են իրենց վարկերի հետ մենակ