ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Շող Կակոյանը իր ֆեսբուքյան էջում գրում է․
<<Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցավ մեր քաղաքի հերոս Կարեն Հովսեփյանի հուղարկավորության արարողությունը: Կարենը ծնվել է 2000 թվականին Արթիկ քաղաքում: 8 տարի Ռուսաստանում ապրելուց հետո էր քաջ տղան վերադարձել հայրենիք զինվորական պարտքը պատարելու համար:2018 թվականի հունվարի 18-ին զորակոչվել է բանակ: Ծառայում էր Հադրութում: Պատերազմի օրերին աչքի է ընկել իր խիզախությամբ….Լույսի մեջ մնաս Կարեն ջան…ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ>>
Տեսանյութը դիտելու համար սեղմել՝