Թող երեխաները այսպիսի պատվական գործերով ուրախացնեն մեծերին

Կիսվել

Հուզիչ եւ խրատական մի գրառում է կատարել այսօր ֆեսբուքյան դիմատետրի իր էջում Արթիկի թեմի հոգեւոր հովիվ Սողոմոն տեր Մինասյանը։ Նա գրում է՝

<<Այս ազնիվ աղջնակը առաջին դպրոցի 9֊ա դասարանի աշակերտուհի Միլենան է՝ Երիցյանների ընտանիքից։

Նա իր համադասարանցի Արաքսյա Բիչախչյանի հետ գտնելով իմ հեռախոսը, որ կորցրել էի, և առանց իմանալու, որ դա տեր հայրին է պատկանում, միանգամից փորձել են գտնել տիրոջը և հեռախոսը թողել են մոտակա խանութում։ Անկեղծ ասած, հեռախոսը գտնելու համար էդքան չէի ուրախացել, որքան նրանով, որ ազնվությունը դեռ չի վերացել, և ահա իրենց ճշմարիտ քայլը պատճառ հանդիսացավ, որ այցելեմ և օրհնեմ ողջ ընտանիքին։

Տա Աստված, որ բոլորի երեխաները այսպիսի պատվական գործերով ուրախացնեն մեծերին, ու պատճառ լինեն, որ իրենց տունն օրհնություն մտնի, և ոչ թե…>>

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Թող երեխաները այսպիսի պատվական գործերով ուրախացնեն մեծերին