Լուծվեցին Արթիկի թիվ 2 մանկապարտեզի խնդիրների մի մասը

Կիսվել

Օրերս Արթիկի թիվ 2 մանկապարտեզում հյուրընկալվել էին <<Հայկական Կարիտաս>> բարեսիրական ՀԿ-ի աշխատակիցները: Հանդիպման նպատակն էր՝ ամփոփել ՀԿ-ի կողմից վերջին մի քանի ամիսների ընթացքում իրականացրած աշխատանքները:

Խոսքը վերաբերում է <<Արթիկի թիվ 2 մարկապարտեզ>> ՀՈԱԿ-ի խնամքի և կրթության պայմանների բարելավում ծրագրին, որը համաֆինանսավորվել է Արթիկի համայնքապետարանի կողմից:

 Ծրագրի ընդհանուր արժեքը 10 մլն 486 հզր ՀՀ դրամ է կազմել, որից 2 մլն 486 հզր ՀՀ դրամը ներդրել է համայնքը: Հայկական Կարիտասի հետ համատեղ ծրագրով հնարավոր եղավ լուծում տալ մանկապարտեզի հիմնախնդիրներից մի մասին:

 Իրականացված ծրագրի շրջանակում ամբողջությամբ վերանորոգվեց շենքի տանիքը, 3 խմբասենյակների սանհանգույցները և 2 խմբասենյակների բուֆետային մասերը:

Հայկական Կարիտասի փոխտնօրեն, ծրագրի ղեկավար Անահիտ Գևորգյանի խոսքերով դոնորները գերմամացի բարերարներ են, ովքեր ամեն տարի մարաթոնավազք են կազմակերպում և ամբողջ հասույթը տրամադրում հայ մանուկներին: <<Պայմանները, որտեղ սովորում ու մեծանում են մեր փոքրիկները, պետք է բոլորիս առաջնային ուշադրության կենտրոնում լինեն>>,-իր խոսքում նշեց Ա. Գևորգյանը:


Ներկաներին աշնանային գունեղ տրամադրությամբ ողջունեցին մանկապարտեզի ավագ խմբի սաները: Երգ, պար, ասմունք մանկական շուրթերից, շնորհակալական խոսքեր, որոնք չկարողացան անտարբեր թողնել ներկաներին:

Նրանք խոստացան հետագայում նույնպես մասնակցել համատեղ ծրագրերի իրականացմանը:

Աղբյուրը՝  Արթիկի համայնքապետարան

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Լուծվեցին Արթիկի թիվ 2 մանկապարտեզի խնդիրների մի մասը