Ֆեսբուքյան իր էջում մեր հայրենակցուհի Լիլիթ Վարագյանը կատարել է գրառում․ «Արցախի Հանրապետությունում լույս տեսավ իմ առաջին հոդվածը, որի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «ԼՂՀ դատական իշխանություն» իրավական տեղեկատվական-վերլուծական հանդեսի խմբագրական խորհրդին»։
Լիլիթ Վարագյանը ԿԸՀ իրավաբանական վարչության առաջատար մասնագետ է, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրանտ։
Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո Լիլիթը մի ընթացք աշխատեց Արթիկի տարածաշրջանային ԶԱԳՍ-ի բաժնում։ Այստեղ էլ նա ցուցաբերեց մասնագիտական հմտություններ, գիտելիքների պաշար։
Սակայն տեսանելի էր Լիլիթ Վարագյանի բուռն հետաքրքրությունը դեպի մասնագիտական առավել ստեղծագործական, դինամիկ եւ ճկուն ոլորտ։ Հետեւելով օրվա պահանջին, նա մասնակցեց ԿԸՀ-ի հայտարարած մրցույթային փուլին, կարողացավ ցուցաբերել անհրաժեշտ գիտելիքներ եւ ընդունվել աշխատանքի ՀՀ ԿԸՀ-ում , որտեղ նա այժմ առաջատար մասնագետ է։
Աշխատանքին զուգահեռ, Լիլիթը կատարում է մասնագիտական ուսումնասիրություններ , ձեռք բերված փորձը մտքերի տեսքով հանձնում է թղթին։ Եւ ահա լույս տեսավ նրա առաջին պատասխանատու հոդվածը, ինչի առթիվ շնորհավորում ենք մեր երիտասարդ հայրենակցուհուն, մաղթում նոր ձեռքբերումներ։