Արթիկի չորրորդ դպրոցն հիմնովին վերանորոգվում է

Կիսվել

Շիրակի մարզի Արթիկի չորրորդ դպրոցն այսօր հիմնովին վերանորոգվում է։ Այս մասին է պատմում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի, մեր հայրենակից Շող Կակոյանը։

Բազում սերունդներ կրթած դպրոցն այս տարի իր աշակերտներին կդիմավորի ավելի լուսավոր ու հարմարավետ դասարաններով։ Մեր այցի ընթցաքում վերանորոգման աշխատանքները դեռ շարունակվում էին։

Դպրոցի տնօրեն Նունե Գրիգորյանի խոսքով՝ իրենք բազմաթիվ անգամներ դիմել են տարբեր բարեգործական կազմակերպությունների այդ թվում՝ «Հայ կրթական հիմնարկությանը»։

«Միայն մեր դիմելով՝ կարծում եմ՝ գործն ընթացք չէր ստանա, եթե այս գործին չմիանար «Հայ Յեղափոխական Դաշնակցության Արթիկի Թաթուլ Կրպեյան կոմիտեն», որը գտնվում է հենց դրպրոցի հարևանությամբ և իր մեծ ներդրումն ունի այս գործում»,- նշեց դպրոցի տնօրենը։

Դպրոց այցելել է բարերար Նշան Փիրումյանը և ՀՅԴ Արթիկի Թաթուլ Կրպեյան կոմիտեի Արթիկի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը, և տեսենլով դպրոցի անմխիթար վիճակը՝ իրենց շատ վատ են զգացել։ «Մենք պարոն Նշանին խնդրել էինք վերանորոգել գոնե մեկ դասարան, սակայն բարեգործն ընդգծեց, որ ճիշտ չէ՝ մեկ դասարան լավ պայմաններում անցկանցնի դասերը, մյուսները՝ ոչ»,- հավելեց Ն․ Գրիգորյանը։ Պարոն Փիրումյանը նույնիսկ դպրօցի տնօրենի հետ քննարկման ժամանակ զարմացել է ՝ տեսնելով դպրոցի տնօրենի աշխատասենյակի պայմանները։

Մայիսին արդեն դպրոցին հայտնել են լավ լուրը, որ կվերանորոգվի ոչ միայն մեկ դասարան, այլև ամբողջ դպրոցը, և իսկույն սկսվել են շինարարական աշխատանքները։ Դպրոցի փոխտնօրեն Լաուրա Կարախանյանն էլ ընդգծեց, որ իրենց դպրոցում աշխատում են լավագույն մանկավարժները, և իրենց դպրոցին պետք էր միայն այս վերանորոգումը։

Դպրոցի ամբողջ անձնակազմը տնօրեն Ն․Գրիգորյանի գլխավորությամբ իր շնորհակալությունն է հայտնում բարեգործ Նշան Փիրումյանին, «Հայ կրթական հիմնարկությանը» և ՀՅԴ Արթիկի Թաթուլ Կրպեյանի կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանին իրենց կատարած մեծ գործի համար։

«Այժմ միայն դպրոցի բակն է գտնվում անմխիթար վիճակում»,- հավելեց Ն․ Գրիգորյանը։ Նոր ուսումնական տարին դպրոցը դիմավորել է շինարարական եռուզեռով, իսկ իր աշակերտներին կընդունի համրամարավետ դասասենյակներում և ամուր տանիքի տակ։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Կրթօջախներ » Արթիկի չորրորդ դպրոցն հիմնովին վերանորոգվում է