Գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթի հաղթողները

Կիսվել

Ամբողջ տարվա կտրվածքով առավել ակտիվ լրագրողի մրցանակն այս տարի որոշվեց շնորհել Շիրակի մարզի Նորկյանք համայնքի դպրոցի տնօրեն եւ աստղագիտության ուսուցիչ Զավեն Պետրոսյանին ( « Կրթություն» շաբաթաթերթ, artiknews.com էլ․ թերթ), ով թեև մասնագիտությամբ լրագրող չէ, սակայն տեսանելիորեն ակտիվ է աստղագիտության հանրայնացման գործում։

Հայտնի դարձան ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի կողմից կազմակերպվող ամենամյա գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթի 2020թ․ մրցանակակիրների անունները։ Մրցանակները տրվում են 3 անվանակարգում։ Լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդված կամ հոդվածաշար անվանակարգում հաղթող ճանաչվեց Վահրամ Հովհաննիսյանը, լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութ անվանակարգում Ռուզաննա Մկրտչյանը (Ա1+ ՀԸ)։ Ինչ վերաբերում է ամբողջ տարվա կտրվածքով առավել ակտիվ լրագրողի մրցանակին, ապա այս տարի որոշում կայացվեց այն շնորհել Զավեն Պետրոսյանին՝ Շիրակի մարզի Նորկյանք համայնքի դրոցի տնօրեն եւ աստղագիտության ուսուցիչ, («Կրթություն» շաբաթաթերթ, artiknews ․com էլ․ թերթ ), ով թեև մասնագիտությամբ լրագրող չէ, սակայն ակտիվ է աստղագիտության հանրայնացման գործում։Յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված է նաև դրամական մրցանակ` 70,000 ՀՀ դրամ։ Մրցանակների հանձնման արարողության մասին մրցանակակիրները կտեղեկացվեն առանձին։

Նշենք, որ դիտարկվել են միայն 2020թ.-ի ընթացքում հրապարակված հեղինակային աշխատանքները։ Մրցույթը բաց էր ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, լինելով Հայաստանում գիտական լրագրության նախաձեռնողը, պարբերաբար անց է կացնում գիտական լրագրության ոլորտի վերաբերյալ մրցույթներ՝ նպատակ ունենալով նպաստելու Հայաստանում գիտական լրագրության զարգացմանը և խրախուսելու այդ ոլորտում գործունեություն ծավալող լրագրողներին։ Հուսանք, որ այս և հաջորդ տարիներին մրցույթն առավել մեծ տարածում կգտնի՝ գիտական լրագրության ոլորտ բերելով ավելի շատ լրագրողների։

Աղբյուրը՝ Նոր Կյանքի Համայնքապետարան

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Կրթօջախներ » Գիտական (աստղագիտական) լրագրության մրցույթի հաղթողները