«Գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել»

Կիսվել

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2008 թվականից ի վեր, ՀՀ կառավարության որոշմամբ նշվում է որպես գիրք նվիրելու օր։

Պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանայի ծննդյան օրվա հետ կապելը. մեզնից շատերը գրքի հետ ծանոթացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, քառյակներով ու պոեմներով։

Գիրք նվիրելու օրվա առթիվ այօր Արթկիկի թիվ 4 դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ։ Այն կազմակերպել էր 3 դասարանի դասվար Սուսաննա Եղոյանը։ Դասվար Եղոյանը նշեց, որ շատ կարևոր է փոքր տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընթերցանությունը։ «Կարևոր է երեխաների մեջ սերմանել սերը դեպի ընթերցանությունը, իրենք էլ պետք է իմանան ավանդույթը և միմյանց գիրք նվիրեն»-ասաց Ս.Եղոյանը։

 Աշակերտները ցերեկույթի սկզբում ներկայացրին հետաքրքիր փաստեր ու տեղեկություններ։ Գևորգը ասաց, որ գիրք բառը ծագել է անգլերեն book բառից և նշանակել է հաճարենի։ Այդ է պատճառը, որ վաղ հնդեվրոպական գրությունները փորագրել են հաճարենու փայտի վրա։

 Իսկ Տիգրանը նշեց ,որ գրքերը բաժանվում են 2 մեծ խմբի՝ գեղարվեստական և ոչ գեղարվեստական։ Գեղարվեստական են՝ վեպերը, վիպակը, պատմվածքը, ոչ գեղարվեստական՝ ատլասը, հանրագիտարանը, բառարանը։ Թագուհին էլ ասաց, որ հայալեզու առաջին տպագիր գիրքը Ուրբաթագիրքն է, որը տպագրվել է 1512 թվականին Հակոբ Մեղապարտի կողմից։

Փոքրիկ քննարկաման արդյունքում աշակերտները հստակորեն հերքեցին այն կարծիքը, որ հայերը գիրք կարդալ չեն սիրում։ Վահեն ասաց, որ երկրորդ տեղում գեղարվեստական գրականությունն է, իսկ հայերը շատ գրքասեր ազգ են։ Հովհաննեսն էլ հավելեց, որ օգտագործվում է նաև հոգեբանական և օտար լեզուներով գրված գրականությունը։ Միլենան ու Անին շատ նրբորեն վերլուծեցին քառյակների արժեքները՝ նշելով, որ դրանք հոգու կենսագրություն են, շատ նուրբ, ազնիվ, մեղմ ու քնքուշ են։ Արմանն էլ ասաց Թումանյանի հանճարեղ «Հին աշխարհը ամեն օր, հազար մարդ է մտնում նոր» քառյակը։ Տարոնն ու Աննան էլ իրենց հերթին արտասանեցին «Գետակ» բանաստեղծությունը։ Աշակերտները ներկայացրին բեմականացում՝ Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի մոտիվներով, որը դասվար Եղոյանը փոխել էր և ավելի ծիծաղաշարժ դարձրել։

Ցերեկույթն ամփոփվեց գրքի մասին խորիմաստ աֆորիզմներով։ Աշակերտները միմյանց գիրք նվիրեցին, իսկ դասվար Եղոյանը պատրաստել էր աշակերտների համար նվեր՝ քաղցրավենիք՝ գրքի տեսքով։

Այո, ինչպես ասել է Գերչիկովը՝ «Գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել»։

Շող Կակոյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Կրթօջախներ » «Գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել»