Կոմիտասի 150 ամյակին նվիրված ցերեկույթ

Կիսվել

Նոյեմբերի 29-ին Արթիկի թիվ 4 դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրված Կոմիտաս վարդապետի 150 ամյակին։ Ցերեկույթը կազմակերպել էին 3-րդ դասարանի դասվար Ս. Եղոյանը և իր աշակերները։

Ամեն ուրբաթ 3 դասարանցիները անցկացնում են  դասղեկի ժամ, եւ այս անգամ որոշել էին դասը նվիրել Կոմիտասին։ Դասվար Ս.Եղոյանի խոսքով աշակերները մեծ ոգևորությամբ էին նյութեր պատրաստել։

«Աշակերները Մեր մեծերը թեմայի շրջանակներում նյութեր էին բերել նվիրված՝ Հովհ. Շիրազին, Հովհ. Թումանյանին, Տիգրան Մեծին։ Ցերեկույթը նվիրված էր Կոմիտասին, քանի որ այս տարին հոբելյանական է, և մենք նշեցինք Կոմիտասի 150 ամյակը »,- նշեց դասվար Ս. Եղոյանը։

Ցերեկույթը սկսվեց հաղորդավարների ողջույնի խոսքով, նրանք նշեցին, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է ճանաչել Կոմիտասին։ Աշակերտները ոչ միայն ներկայացրին Կոմիտասի կենսագրությունից ուշագրավ հատվածներ, այլև նշեցին Կոմիտասին նվիրված խոսքեր ու ասույթներ։ Աշակերտները ներկայցրին պարային համար և երգեցին «Կաքավիկ», «Շողեր ջան», «Ջա՜ն,գառնուկ» ստեղծագործությունները։

Ցերեկույթն ավելի տպավորիչ դարձավ, երբ աշակերտները բեմադրեցի Պերճ Զեյթունցյանի «Վերջին արևագալը» վեպից հատված, որտեղ զրուցում էին Կոմիտասն ու Դանիել Վարուժանը։

Ցերեկույթն ավարտվեց աշակերների այն հորդորով, որ եթե յուրաքանչյուր հայ շաբաթը գոնե մեկ անգամ լսի Կոմիտասի ստեղծագործություններից, ապա կլինի ամենաբարին։ Իսկ իրենք վստահեցրին, որ Կոմիտասին ճանաչելուց հետո սկսել են լսել Կոմիտաս, չէ՞ որ պետք է ճանաճել, հետո սիրել։

Շող Կակոյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Կրթօջախներ » Կոմիտասի 150 ամյակին նվիրված ցերեկույթ