ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում

Կիսվել

2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ այս տարի օլիմպիադան անցկացվել է առցանց, որին Հայաստանը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի երկու և «Քվանտ» վարժարանի մեկ թիմեր:

Օլիմպիադային մասնակցել են 20 երկրի 1005 դպրոցական, այդ թվում՝ 420-ը մաթեմատիկայից, 290-ը՝ ֆիզիկայից, 295-ը՝ ինֆորմատիկայից:

Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների: «Քվանտ» վարժարանի թիմն արժանացել է 5 ոսկե և 2 բրոնզե մեդալների՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը, իսկ ֆիզմաթ դպրոցի մեկ թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ՝ արժանանալով պատվավոր մրցանակի: Ֆիզմաթ դպրոցի երկրորդ թիմն արժանացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալների:

Ոսկե մեդալների են արժանացել.

«Քվանտ» վարժարան՝

Արզումանյան Լորետա — 12-րդ դասարան, մաթեմատիկա
Մոսոյան Կարեն — 12-րդ դասարան, ֆիզիկա
Գյուլամիրյան Դավիթ — 12-րդ դասարան, ֆիզիկա
Աբելյան Ալեքսանդր — 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Խլղաթյան Արայի — 11-րդ դասարան, ինֆորմատիկա

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝

Բաբասյան Էրիկ — 12-րդ դասարան, մաթեմատիկա
Հովհաննիսյան Վահագն — 11-րդ դասարան, մաթեմատիկա
Ասատրյան Վահրամ — 11-րդ դասարան, մաթեմատիկա
Գյոլեցյան Արտաշես — 12-րդ դասարան, ֆիզիկա
Կոստանյան Էմիլ — 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Արծաթե մեդալների են արժանացել.

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝

Կարապետյան Հայկ — 11-րդ դասարան, մաթեմատիկա
Կարագուլյան Մհեր — 12-րդ դասարան, մաթեմատիկա
Համբարձումյան Ռուբեն — 11-րդ դասարան, մաթեմատիկա
Չախոյան Հակոբ — 12-րդ դասարան, ֆիզիկա
Կարախանյան Ռուբեն — 12-րդ դասարան, ֆիզիկա

Բրոնզե մեդալների են արժանացել.

«Քվանտ» վարժարան՝

Պետրոսյան Համլետ — 10-րդ դասարան, մաթեմատիկա
Պարզյան Ռազմիկ — 10-րդ դասարան, մաթեմատիկա

Արդեն 17 տարի շարունակ ՀՀ դպրոցների սաները մասնակցում են այդ օլիմպիադային: Շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին և խմբակներում նրանց հետ պարապող մասնագետներին:

Աղբյուրը՝ /hy.armradio.am

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Կրթօջախներ » ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում