Մաթեմատիկայի հեռավար դաս-հանդես

Կիսվել

Տարրական դասարանների, հատկապես՝ առաջին դասարանների համար ամենատպավորիչն ու անմոռացը տարեվերջյան հանդեսներն են, որոնք վերածվում են իսկական տոնի՝ թե դասարանի եւ դպրոցի, թե ծնողների համար։ Այս տարի, սակայն, ավանդական հանդեսներ մեզ ծանոթ ձեւաչափերով չեն լինելու՝ հայտնի պատճառներով։

Սակայն, ինչ կա ավելի հզոր, քան ուսուցչի երեւակայությունն է։ Նրա կամքի դեմ ընկրկում է ամեն մի դժվարություն։ Դա ապացուցեցին արդեն ավելի քան մեկ ամիս անցկացվող հեռավար դասերը, որոնց աշակերտներն ու ծնողները մասնակցում են մեծ ակտիվությամբ եւ ջանասիրությամբ։

Սակայն, որ կարող են հեռավար հանդեսներ կազմակերպվել եւ միջոցառումներ անցկացվել․․․ Երեւույթն, իրավամբ, բառերով չես նկարագրի։

<<Ուզում ենք շնորհակալությունս հայտնել մեր՝ Արթիկի չորրորդ հիմնական դպրոց ի դպրոցի դասվար Սաթիկ Սարգսյանին, տնօրեն Նունե Գրիգորյանին՝ (Нуне Григорян ) հետեւողական աշխատանքի համար, որի արդյունքում ուսաումնական ընթացքը ամենաանսովոր պայմաններում երբեք չընդհատվեց եւ մեզ պատուհասած այս ծանր օրերին անգամ լավատեսություն դրսևորվեց։ Եւ նույնիսկ միջոցառումներ են անցկացվում։ Եւ ահա՝ մաթեմատիկայի դաս-միջոցառումը իրական տոնի վերածվեց մեզ եւ մեր երեխաների համար, անցկացվեց առցանց գեղեցիկ դաս -միջոցառում, որը նույնպես անջնջելի տպավորություն եւ հուշ կդառնա բոլորիս համար։Շնորհակալ ենք եւ մեր սիրելի դասվար Սաթիկ Սարգսյանին, եւ դպրոցի տնօրեն Նունե Գրիգորյանին՝ այսօրինակ նվիրումի եւ կոչումով մանկավարժ լինելու համար>>,- գրում են Սաթիկ Սարգսյանի (Var-van Sargsyanner) դասարանի աշակերտների ծնողները։

Դիտեք տեսանյութը՝

Արթիկի չորրորդ հիմնական դպրոց 1_ին դասարան,դասղեկ՝Սաթիկ Սարգսյան

Posted by Var-van Sargsyanner on Tuesday, April 28, 2020
Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Կրթօջախներ » Մաթեմատիկայի հեռավար դաս-հանդես