Մեր քաղաքը մեր տունն է. պահպանենք այն

Կիսվել

Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի XII կենսաքիմիա  դասարանում նոյեմբերի 28-ին. տեղի ունեցավ բաց դաս կենսաբանություն առարկայից՝ ուսուցչուհի Ա. Փանոյանի նախաձեռնությամբ։

Դասի թեման էր՝ «Մարդու ազդեցությունը էկոհամակարգի վրա »։


Աշակերտները ներկայացրին մարդածին գործոնի ազդեցությունը և դրա բացասական հետևանքները։ Ուսուցչուհին դասն անցկացրեց «մտածենք գլոբալ, գործենք լոկալ»  սկզբունքով։

Աշակերտները նաև անդրադարձան Արթիկ քաղաքի զարգացման պատմությանը, հանքարդյունաբերության զարգացմանը քաղաքում և վերհանեցին քաղաքի էկոլոգիական հիմնախնդիրները՝ կապված հանքարդյունաբերության և անտառատարածքի պահպանման ու վերականգնման հետ։
Դասն ամփոփվեց հետևյալ կարգախոսով. «Մեր քաղաքը մեր տունն է. պահպանենք այն»։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Կրթօջախներ » Մեր քաղաքը մեր տունն է. պահպանենք այն