«Վերնատունը» աշակերտների ներկայացմամբ

Կիսվել

2019 թվականը հոբելյանական տարի է` հայ գրականության եւ երգարվեստի մեծերի մի անկրկնելի բույլի՝ Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի, Լևոն Շանթի, Երվանդ Օտյանի, Սոս Սարգսյանի, Գևորգ Էմինի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի համար:

 Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի 10-րդ հումանիտար հոսքի  դասարանը՝ դասղեկ Նաիկ  Չոփիկյանի գլխավորությամբ դասղեկի ժամը նվիրել էր այդ Մեծերին։

Մտահղացումը հետաքրքիր էր ու ինքնատիպ. բեմականացման միջոցով աշակերտները ներկայացրին Թումանյանի հիմնադրած «Վերնատունը»։  Աշակերտները այնչափ ինքնատիպ էին ներկայացրել Վերնատան անդամներին՝ Հովհաննես Թումանյանին, Լևոն Շանթին, Երվանդ Օտյանին,  Կոմիտասին․․․

Հայ մտավորականների այս ընտրանին  մտահոգ էր. արդյո՞ք իրենց հիշում են 100 տարի անց։ Եւ րոշում են բացել 21-րդ դարի հայոց դպրոցներից մեկի դուռը։ Աշակերտները մեկը մյուսի հետևից արտասանում են Թումանյան, Շանթ, Օտյան, Էմին, երգում Կոմիտաս, ունկնդրում Մանսուրյան, Ամիրխանյան։

Մեծերը համոզվում են, որ իրենց հիշում են, ավելին, հայ երեխաների միջոցով իրենք անմահ են։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Կրթօջախներ » «Վերնատունը» աշակերտների ներկայացմամբ