Ավելի լուսավոր Արթիկ

Կիսվել

Արթիկ համայնքում հոկտեմբեր ամսից մեկնարկեցին <<Արթիկ համայնքի գիշերային լուսավորության ցանցի արդիականացում և ընդլայնում>> սուբվենցիոն ծրագրով նախատեսված մեծածավալ աշխատանքները:

ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արտաքին լուսավորության շուրջ 8 կմ երկարությամբ ցանց է կառուցվել համայնքի թվով 24 փողոցներում՝ Իսահակյան, Կասյան, Նալբանդյան, Տերյան/ Թումանյան Ղարիբջանյան/, Գայ/Թումանյան Ղարիբջանյան/, Րաֆֆի, Տերյան, Տուֆագործներ, Տուֆագործների 2-րդ նրբ., Տուֆագործների 3-րդ նրբ., Ղուկասյան, Կամո/Կոմիտաս Զոհրապ/, Գր. Զոհրապ, Աղաքարյան, Զորավար Անդրանիկ, Դուրյան, Մաշտոց, Գր. Լուսավորչ 1-ին նրբ., Գր Լուսավորիչ 2-րդ նրբ., Գր Լուսավորիչ 3-րդ նրբ., Գ. Նժդեհ 2-րդ նրբ., Բաբաջանյան 3-րդ նրբ., Լմբատ թաղամաս:


Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 24 միլիոն 480 հազար ՀՀ դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը (9 մլն 792 հազար ՀՀ դրամ)՝ Արթիկի համայնքապետարանը: Ներդրված միջոցներով հնարավոր դարձավ 200 լուսատուներ փոխարինել 60 վատ հզորությամբ էլեկտրախնայող լուսադիոդային լուսատուներով, կառուցել 239 նոր հենասյուներ, որոնք միացվեցին համայնքի գիշերային լուսավորության ընդհանուր ցանցին: Ծրագրի մեկնարկը տրվեց հոկտեմբեր ամսին և ավարտվեց դեկտեմբերին: Համայնքի շուրջ 750 լուսավորության հենասյուներին ավելացան 239-ը, որով հնարավոր դարձավ Արթիկի գիշերային լուսավորվածությունը հասցնել ավելի քան 80%-ի:


Ծրագիրն ավարտված է, լուսավորության համակարգը միացված է ընդհանուր ցանցին: Արթիկի համայնքապետարանը նախատեսում է մնացած փողոցների գիշերային լուսավորության հարցի լուծումը տալ 2020 թվականին:

Աղբյուրը՝ Արթիկի համայնքապետարան

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Ավելի լուսավոր Արթիկ