Արթիկում բացվեց մինի կինոակումբ

Կիսվել

Կայացավ Արթիկի <<Ուրախ տնակ>> երիտասարդական ակումբի կինոսրահի բացումը, որը հիմնվեց Արթիկի Յու. Գագարինի անվ. քաղաքային զբոսայգում:

Սիրողական ֆոտոստուդիան և մինի կինոակումբը համայնքի երիտասարդներին ծառայելու են որպես համայնքի թույլ և ուժեղ կողմերը սիրողական ֆոտոների և ֆիլմերի միջոցով ուսումնասիրելու և հանրությանը ներկայացնելու մի գործիք:

Կինոակումբը լինելու է մի վայր,որտեղ կանցկացվեն թեմատիկ քննարկումներ, դասընթացներ, բանավեճեր և այլ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն համայնքի երիտասարդների ուրախ ժամանցի ապահովմանը, ինտելեկտուալ մակարդակի և իրազեկվածության բարձրացմանը:

Ուրախ տնակի ծրագրերի պատասխանատու Ա. Ռափյանը բացման խոսքում նշեց.<<Արթիկի <<Ուրախ տնակ>> երիտասարդական ակումբը հիմնադրվել է Եվրամիության ֆինանսավորմամբ ի շնորհիվ Օքսեջեն հիմնադրամի, Սեյվ դը չիլդրեն միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և Արթիկի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, ինչի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Օքսեջեն հիմնադրամի, Սեյվ դը չիլդրեն կազմակերպության տնօրինությանը, մեր կողմից արդեն շատ սիրելի դարձած աշխատանքային թիմին և Արթիկ համայնքի ղեկավար պարոն Մխիթար Վարագյանին: Ծրագրի արդյունքում ակտիվ համագործակցություն է սկսվել համայնքի ակտիվ երիտասարդների , ՏԻՄ մարմինների և մասնավոր ոլորտի մի շարք կազմակերպությունների միջև: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գրինֆուդ և Վոլյում Գրուպ ՍՊԸ-ներին, Արփինետ ընկերությանը, Վարդան Քերոբյանին, ովքեր իրենց աջակցությունն են բերել և միշտ պատրաստակամություն են հայտնել լինել <<ՈՒրախ տնակ>> երիտասարդական ակումբի կողքին>>:
Ուրախալի է, որ Արթիկում ստեղծվեց ևս մեկ հարթակ երիտասարդական նախաձեռնությունների ու քննարկումների համար:

Արթիկի համայնքապետարան

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Արթիկում բացվեց մինի կինոակումբ