Բարեկարգվում է Արթիկի Պռոշյան 1-ին նրբանցքը

Կիսվել
Արթիկի զբաղվածության տարածքային կենտրոնի ֆեսբուքյան էջի գրառումներից մեկն էլ վերաբերվում է Արթիկի Պռոշյան փողոցի բարեկարգման աշխատանքներին։

Այստեղ մասնավորապես գրվում է․ <<Բարեկարգվում է Արթիկի Պռոշյան 1-ին նրբանցքը։

Արթիկի համայնքապետարանի և Արթիկի ԶՏԿ-ի համագործակցության արդյունքում <<Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման>> ծրագրի շրջանակներում ընթանում են Պռոշյան 1-ին նրբանցքի բարեկարգման աշխատանքները:


Ս/թ օգոստոսի 3-ից մեկնարկեցին Արթիկի Պռոշյան 1-ին նրբանցքի տուֆ քարով սալապատման աշխատանքները, որոնք կավարտվեն ս/թ օգոստոսի 28-ին:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 700 000 ՀՀ դրամ, որից 1 200 000 ՀՀ դրամը համայնքի ներդրումն է, իսկ 1 500 000 ՀՀ դրամը՝ պետական բյուջեից փոխհատուցվող գումարը:

Ծրագրի շրջանակներում տուֆ քարով սալապատվում է Պռոշյան 1-ին նրբանցքի 600 քմ մակերեսով ճանապարհահատվածը>>:

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Բարեկարգվում է Արթիկի Պռոշյան 1-ին նրբանցքը