Իրականացվել են ուսումնասիրություններ

Կիսվել

 Սուբվենցիոն ծրագրերով իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքների տեխնիկական որակի ուսումնասիրություններ կատարելու նպատակով փորձագիտական նմուշներ են վերցվել։

ՀՀ վարչապետի հանձնարարականով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիայի աշխատակիցները մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ հերթական անգամ եղել են մի շարք շինհրապարակներում և Շիրակի մարզի համայնքների կողմից ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին սուբվենցիոն ծրագրերով իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքների տեխնիկական որակի ուսումնասիրություններ կատարելու նպատակով փորձագիտական նմուշներ են վերցրել։

Նմուշներ են վերցվել Գյումրի քաղաքի արևմտյան շրջանցող օղակային ճանապարհի, Հոռոմի, Պեմզաշենի, Անի խոշարացված համայնքի, Ջրափի, Սարակապ, Իսահակյան, Լանջիկ բնակավայրերի ճանապարհներից։ Ուսումնասիրություններ իրականացվել են այն ծրագրերում, որտեղ հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:

Աղբյուրը՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Իրականացվել են ուսումնասիրություններ