Կառավարության միջոցներով հիմնանորոգվել է Արթիկի Շինարարների փողոցը

Կիսվել

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կայքէջից տեղեկանում ենք․
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության միջոցներով իրականացրել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի հիմնանորոգումը:

Գրառման մեջ մասնավորապես նշվում է․

<<610 մետր երկարությամբ ներհամայնքային ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում և չէր վերանորոգվել` իննսունականներից ի վեր: Այս ծրագրով 610 մետր ճանապարհահատվածի հիմնանորոգումից բացի վեռակառուցվել են նաև մայթերը` 1136 մետր երկարությամբ:

Շինարարների փողոցը Արթիկի ամենաբանուկ փողոցներից է, տարածքում ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ առաջնային էր ճանապարհի նորոգումը: Պետական բյուջեից ներդրումը կազմել է 80 միլիոն 476 հազար դրամ>>:

Կայքում տեղադրվել են աշխատանքի ավարտից հետո լուսանկարներ, որոնք գերազանցում են բառերով ասվող յուրաքանչյուր ասելիքին։

Արթիկ համայնքի ազգաբնակչությունը իր երախտագիտությունն է հայտնում
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝ ՀՀ կառավարության միջոցներով իրականացրած այս գերազանց աշխատանքի համար։

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Կառավարության միջոցներով հիմնանորոգվել է Արթիկի Շինարարների փողոցը