Կինոդիտումներ՝ Կանանց գարնանային տոներին ընդառաջ

Կիսվել

Aryan production կինո ընկերությունը, կանանց գարնանային տոներին ընդառաջ, ի թիվս մեր հանրապետության 15 քաղաքների, անակնկալ ունի նաեւ մեր վարդագույն քաղաքի՝ Արթիկի համար։

Կանանց գարնանային տոներին ընդառաջ, ընկերությունը  մեր՝ Արթիկ քաղաք ցուցադրման է բերում միանգամից 4 տարբեր ֆիլմեր՝ մեկ սեանս դիտումով։

Կինոդիտումները կազմակերպում է Aryan production-ի Գյումրու ներկայացուցչությունը , որը հրավիրելով կինոդիտումների,  վստահ է, որ սա գեղեցիկ եւ ամենասպասված անակնկալը կլինի հատկապես արթիկցի կանանց համար՝ գարնան տոներին ընդառաջ։

Կսուցադրվեն  «Փոքրիկ զորավարը», «Անմոռանալի օր», « Ա.Կ.Ա»  եւ «Զգուշացեք,   կանայք են» ֆիլմերը։ Ֆիլմերի ուցադրությունը տեղի կունենա Արթիկի մշակույթի տան դահլիճում, որտեղ արթիկցի կինոսերները արդեն ներկա են եղել  ընկերության կազմակերպած կինոդիտումների։

Շտապեք բաց չթողնել հնարավորությունը։ Տոմսեր կարող եք ձեռք բերել Արթիկի մշակույթի տանը։ Հետաքրքրող հարցերին սիրով կպատասխանեն, եթե զանգահարեք ՝ 077 941131 հեռախոսահամարով։


Aryan production-ի Գյումրու ներկայացուցչություն

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Կինոդիտումներ՝ Կանանց գարնանային տոներին ընդառաջ