Կձևավորվի 11 նոր խոշորացված համայնք. որ քաղաքներն ու գյուղերը կմիավորվեն

Կիսվել


Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է համայնքների խոշորացման նախագիծ, որով նախատեսվում է թվով 186 համայնքի միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 11 համայնք:

Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը.

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնք, որի մեջ կներառվեն Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար (թվով 29) համայնքներ:

ՀՀ Արագածոտնի մարզի Դդմասար խոշորացված համայնք – Դդմասար, Արևուտ, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ (թվով 6):

ՀՀ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնք – ք. Մասիս, Ազատաշեն, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ Նովա, Սիս, Սիփանիկ (թվով 27):

ՀՀ Արարատի մարզի Արաքս խոշորացված համայնք – Մխչյան, Աբովյան, Ազատավան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Լանջազատ, Կանաչուտ, Հովտաշեն, գ. Մասիս, Մրգանուշ, Մրգավետ, Նշավան, Ջրաշեն, Վարդաշեն (թվով 23):

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնք – Մեծամոր, Ակնալիճ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Արտաշար, Արևիկ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Եղեգնուտ, Զարթոնք, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մայիսյան, Մրգաշատ, Մրգաստան, Շահումյան, Շահումյանի թռչնաֆաբրիկա, Տարոնիկ (թվով 26):

ՀՀ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնք – Թումանյան, Դսեղ, Ձորագետ, Չկալով (թվով 4):

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնք – Սպիտակ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Արջհովիտ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր (թվով 21):

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնք – Աբովյան, Ակունք, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի (թվով 12):

ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնք – Եղվարդ, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ (թվով 12):

ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնք – Ծաղկաձոր, Մեղրաձոր (թվով 2):

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնք – Արթիկ, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ (թվով 24):

Փոփոխություններ կատարելու նպատակ, ըստ ՏԿԵ նախարարության՝ վերոնշյալ համայնքներում համայնքի ավագանու ընտրություն նշանակելն է:

Նախագծով կարգավորվում է նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար տեղափոխելու հարցը: Նախարարությունը հիմնավորում է, որ փոփոխությունը պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում համայնքի բնակչության և ՏԻՄ-երից ստացված բազմաթիվ դիմումները վերլուծելու և արդյունքում համայնքային կենտրոնը Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցին ընդառաջելու հանգամանքով:

Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 համայնք:

Աղբյուրը՝ e-draft

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Կձևավորվի 11 նոր խոշորացված համայնք. որ քաղաքներն ու գյուղերը կմիավորվեն