Հայրենյացը դիմավորեց ծառայությունից վերադարձող իր զավակներին

Կիսվել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՄԱՏԱՂԻՍԻ զորամասում, հայրենիքին իր սրբազան պարտքը կատարած, կրտսեր սերժանտ ՏԱՐՈՆ ՇՄԱՎՈՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ վերդարձավ իր ծննդավայր՝ Հյարենյաց գյուղ։

Հունվարի 21-ին, տոնական բարձր տրամադրություն էր թեւածում Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց գյուղում ,քանի որ, գյուղը մեծ ուրախությամբ եւ ցնծությամբ դիմավորում էր  հայրենիքի պաշտպան իր զավակներին։ Նրանցից մեկն էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՄԱՏԱՂԻՍԻ զորամասում, հայրենիքին իր սրբազան պարտքը կատարած, կրտսեր սերժանտ ՏԱՐՈՆ ՇՄԱՎՈՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է։

 Նա, ավարտելով ծննդավայրի Հայրենյացի միջնակարգ դպրոցը, միանգամից զորակոչվել է Հայոց բանակ՝ հայրենիքին իր սրբազան պարտքը տալու։ 6-ամիս Արմավիրի ուսումնական կենտրոնում ծառայելով, ձեռք է բերել զինվորական ծառայության համար անհրաժեշտ  գիտելիքներ, որից հետո տեղափոխվել է ԼՂՀ Մատաղիսի սահմանամերձ զորամաս՝ շարունակելու ծառայությունը։

 Տարոն Խաչատրյանը, բանակում ծառայել է որպես մեխանիկ – վարորդ։Բարեխիղճ ծառայության համար, վերադաս հրամանատարության կողմից արժանացել է մի շարք խրախուսանքների՝ «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների, հերթական զինվորական կոչման կրտսեր սերժանտ, պատվոգրի, կարճատև արձակուրդի, ծնողներին ուղարկել են շնորհակալական նամակ։

 Տարոնի ծնողները Շմավոնը և Լիլիթը, շատ հպարտանում են, որ ունեն նրա նման հայրենիքի արժանավոր զավակ, ով առանց երկնչելու, խիզախորեն գնաց ծառայության ու առնականացած, ավելի հասուն տղամարդ դարձած վերադարձավ հայրենի օջախ։

Իսկ հունվարի 22-ին Խաչատրյանների մեծ ընտանիքի հարկի տակ հավաքվել էին բոլոր հարազատները, բարեկամները, հայրենյացցիները՝ աչքալուսանքի մատաղի արարողությանը մասնակցելու։ Բաժակ բարձրացվեց նաև մեր սահմանին կանգնած բոլոր զինծառայողների, նրանց խաղաղ ծառայության համար։

 Տարոնի մայրը Լիլիթը, մեզ հետ զրույցում նշեց. «Տա Աստված, որ բոլոր զինվորները, իմ զավակի նման խաղաղ պայմաններում ծառայեն ու բարով վերադառնան իրենց հայրական օջախներ, թող երբեք պատերազմ չլինի։ Տարոնը մեր երկրորդ տղան է, միջնեկը, ով պատվով ծառայեց ու վերադարձավ, անցած տարի էլ 2019թվականին, նրա ավագ եղբայրը Գնելը պատվով ծառայեց կրկին ԼՂՀ֊ում, Մարտունի 2-զորամասում ու վերադարձավ հայրենի տուն։ Սակայն, դրանով չենք սահմանափակվի, ուղիղ 6 – ամիս հետո էլ բանակ կզորակոչվի մեր կրտսեր որդին Վիգենը»։Տարոնը շատ խելացի, կշռադատված, խիզախ անձնավորություն է։

Հ. Գ. Ի դեպ, Հայրենյաց ԳՅՈՒՂԸ, ջերմորեն ընդունեց նաև մյուս երկու զինծառայողներին ՍՈւՐԵՆ Դավթյանին և ԱՐԶՈՒՄԱՆ Հարությունյանին, ովքեր ևս պատվով ծառայեցին ու վերադարձան հայրական օջախներ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 Արթիկ Նյուզ կայքի թղթակից

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Հայրենյացը դիմավորեց ծառայությունից վերադարձող իր զավակներին