Մեղրաշենում և Փանիկում համայնքաբնակներին անհանգստացնում է ոռոգման խնդիրը

Կիսվել

Փանիկում 2021 թվականի համար նախատեսում են մշակույթի տան շենքի վերակառուցում, մարզասենյակների վերանորոգում՝ 75 մլն դրամի շրջանակներում, գումարի 45 տոկոսն էլ կտրամադրի պետությունը։

Սուբվենցիոն այս և նախորդ տարի իրականացված ծրագրերի մասին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը։ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվել են Փանիկի համայնքապետարանի շենքի ներքին հարդարման աշխատանքները։ Իսկ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, 96 մլն դրամի շրջանակներում, կառուցվել է դպրոցի մարզադահլիճը։

Համայնքաբնակներին մտահոգող խնդիրներ, իհարկե դեռ կան, դրանցից ավելի շատ նրանց անհանգստացնում է ոռոգման խնդիրը։ Նույն խնդրի մասին բարձրաձայնել են նաև Մեղրաշենի բնակիչները։ Մեղրաշենում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում անցած երկու տարիների ընթացքում կառուցվել է հանդիսությունների սրահը, ձեռք է բերվել անհրաժեշտ գույք, 2021-ի ծրագրով էլ նախատեսում են տարածքի բարեկարգում իրականացնել։

Երկու համայնքում էլ մարզպետը համայնքապետերին հորդորել է աշխատել նույն եռանդով և վստահեցրել, որ մարզային իշխանություններն ունեն պատրաստակամություն և կամք հնարավորությունների սահմաններում կանգնել նրանց կողքին՝ բազմաթիվ հիմնահարցերը լուծելու և առաջ գնալու համար։

Աղբյուրը՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Մեղրաշենում և Փանիկում համայնքաբնակներին անհանգստացնում է ոռոգման խնդիրը