Մեր հայրենակիցը․ ԱԼԲԵՐՏ ԶԱՏԻԿՅԱՆ

Կիսվել

Գերմանիա՝ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում արտադրական փորձուսուցում անցնելու, հետագայում ուսումն այնտեղ շարունակելու մեկնող «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի մագիստրանտներից եւ բակալավրիատի ու մագիստրատուրայի 2019թ. շրջանավարտներից բաղկացած խմբում  է նաեւ մեր հայրենակից Ալբերտ Զաատիկյանը։

Ալբերտ Զատիկյանը Արթիկի նախկին շրջանի Սարատակ գյուղից է։Ի դեպ, նա հասցրել է նաեւ ծառայել Ազգային բանակում, մասնակցել մարտական գործողությունների՝ անառիկ է պահելով հայոց աշխարհի սահմանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ anau.am կայքը այս տարվա հունիսի 22-ի նորությունների թվում գրում է՝

«Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի մագիստրանտներից եւ բակալավրիատի ու մագիստրատուրայի 2019թ. շրջանավարտներից բաղկացած խումբը «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի մագիստրանտներից եւ բակալավրիատի ու մագիստրատուրայի 2019թ. շրջանավարտներից բաղկացած խումբը հունիսի 28-ին կմեկնի Գերմանիա՝ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում (ՎԿԳՀ) արտադրական փորձուսուցում անցնելու, հետագայում էլ ուսումն այնտեղ շարունակելու համար:

Վեց հոգուց բաղկացած խումբը ընտրվել է փետրվար ամսին կայացած քննության միջոցով, որին մասնակցում էին «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի 5 մագիստրանտներ եւ բակալավրիատի ու մագիստրատուրայի 8 շրջանավարտներ: Քննությունն անցկացնում էր ՎԿԳՀ-ի պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերը:

Փորձուսուցման ու ուսման այս լավագույն հնարավորությունը տալիս է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ գործող միջբուհական համաձայնագիրը: ՎԿԳՀ-ի հետ երկարամյա գործակցությունը անցյալ տարվա նոյեմբերին նշանավորվեց կրկնակի դիպլոմ տրամադրելու վերաբերյալ այդ համալսարանի նախագահ Էրիկ Վույեի եւ ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանի ստորագրած հուշագրով:

«Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի անձնակազմն ուրախ է Ագրարայինից լավագույնների հերթական փաղանգը բարեկամ համալսարան գործուղելու համար: «Սրտանց շնորհավորում ենք մեր 6 հաջողակներին եւ մաղթում նրանց հաջողություններ հետագա ուսման մեջ եւ անձնական կյանքում», – ասում է ծրագրի ղեկավար ԱՆի Պետրոսյանը:

Աղբյուրը՝ https://anau.am/

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Մեր հայրենակիցը․ ԱԼԲԵՐՏ ԶԱՏԻԿՅԱՆ