Մեր տղաները բանակ մեկնեցին բարձր տրամադրությամբ

Կիսվել

Այսօր էլ մարդաշատ էր Արթիկի զինկոմիսարիատն ու նրա բակը։ Զորակոչ է։ Բանակ մեկնողների թվում նաեւ երիտասարդ հայրենյացցիներ կան, ում բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել է կայքի թղթակից Հովհաննես Սարգսյանը։

<<Զինկոմի բակում եմ,-գրում է նա,-  բանակ են գնում մեր հայրենակից տղաները, այդ թվում եւ մեր գյուղից՝ Հայրենյացից 3 հոգի՝  Վիգեն Խաչատրյանը, Ավիկ Հովհաննիսյանը և Կարեն Մնացականյանը։

Հասցրեցի շփվել զորակոչիկների ծնողների հետ։ Նրանք, թեև հուզված էին, սակայն հպարտանում էին իրենց զավակներով ու Աստծուց միայն խաղաղություն են խնդրում։

Շմավոն և Լիլիթ Խաչատրյանները  Հայոց բանակ ծառայության են ուղարկում իրենց կրտսեր որդուն՝ ՎիգենինՆրանց երկու որդիները՝ Գնելը և Տարոնը, վերջերս ավարտել են իրենց ծառայությունը ։ Շմավոնը և Լիլիթը հպարտանում են իրենց զավակներով ու նշում. «Ինչպես մյուս երկու զավակներն են ծառայել ու բարով վերադարձել, այդպես էլ նրանց կրտսեր եղբայրը Վիգենը ծառայի ու բարով հայրենի տուն վերադառնա։ Երբեք պատերազմ չլինի, մեր բոլոր զինվորները ծառայեն միայն խաղաղ երկնքի տակ» ։

Իսկ Ավիկ Հովհաննիսյանը  Հովհաննիսյանների ընտանիքի միակ տղան է։ Նա ևս բարձր տրամադրությամբ է մեկնում էր ծառայության, կարեւոր համարում հայրենիքին իր սուրբ պարտքը տալու։

Մնացականյանների ընտանիքից էլ իրենց ավագ որդուն՝  Կարեն Մնացականյանին են բանակ ճանանարհուն։
Կարենն իր ծառայության առաջին օրն սկսեց ինքնատիպ․ առավոտ վաղ մեր Սուրբ եկավ մոմեր վառեց, աղոթեց եւ գնաց։ Գնաց հաստատուն եւ վճռական, ուժ ստացած հայրենի հողից ու սրբավայրից։ Հետո մենք արդեն հանդիպեցինք Արթիկի զինկոմիսարիատում։

Ավելորդ չեմ համարում նշել, որ չնայած հուզմունքին եւ տրամադրությանը, զինկոմիսարիատի բակում թե՛ զորակոչիկները, թե՛ նրանց ծնողները բոլորը դիմակներ էին կրում, պահպանելով պարետի սահմանած որոշումները։

Խաղաղ ծառայություն, բարի վերադարձ մաղթենք մեր բոլոր զինվորներին>>։

Հովհաննես Սարգսյան

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Մեր տղաները բանակ մեկնեցին բարձր տրամադրությամբ