Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում հուլիսի 27-ից մեկնարկել են հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի աշխատանքները:
Այս պահին աշխատանքներին մասնակցում են թվով 10 կոմբայն, որոնք հրավիրվել էին մարզի տարբեր համայնքներից:
Չնայած այն բանին, որ տարին գյուղատնտեսական առումով անբարենպաստ էր, համայնքապետարանը բերքահավաքի աշխատանքները կազմակերպում է այնպես, որ բնակիչները եղած բերքը անկորուստ հասցնեն տուն:
Նոր Կյանքի համայնքապետարանը բացատրական աշխատանքներ է տարել համայնքի բնակչության, մեխանիզատորների եւ վարորդների հետ, հորդորել է պահպանել հրդեհավտանգության կանոնները:
Աղբյուրը՝ Նոր Կյանքի Համայնքապետարան