Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականը 2019թ․

Կիսվել

ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 96.7%-ով։ Արթիկ համայնքը այն կատարել է 98,3 տոկոսով։ 2017թ․ այդ ցուցանիշը կատարվել է 110 տոկոսով, 2018-ին՝ 99,8 տոկոսով։

ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 96.7%-ով, նախատեսված 2,707,824.2 հազար դրամ սեփական եկամուտներից հավաքագրվել է 2,618,312.5 հազար դրամ:

2019 թվականի 12 ամիսների փաստացի հավաքագրվածի աճի տոկոսը 2018 թվականի համեմատ կազմում է 11.2%, ավել է հավաքագրվել 264 մլն 741 հազար դրամ:

Մարզի 9 համայնքներ սեփական եկամուտները հավաքագրել են 100 և ավելի տոկոս, թվով 16 համայնքներում 90 և ավելի տոկոսով է կատարվել սեփական եկամուտների հավաքագրումը։ Ամենաբարձր կատարողականը Բենիամին համայնքինն է՝ 147,4 %, ամենացածրը Վարդաքար համայնքինը՝ 67,7 %։

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Կիսվել
Գլխավոր » Նորություններ » Համայնքներ » Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականը 2019թ․